478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն արդիական է համարում Իրանի և ԵՏՄ–ի միջև առևտրային համաձայնագրի հնարավոր կնքումը
17:49
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդիական է համարում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրային համաձայնագրի հնարավոր կնքումը։ Այս մասին նա հայտարարել է ուրբաթ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

Ավելի վաղ նշվում էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Իրանը պայմանավորվել են մշակել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հաստատման հնարավորությունները։

«Բոլոր պետությունների կարծիքով` Իրանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի հեռանկարի կնքման նպատակահարմարությանն ուղղված բոլոր ուսումնասիրություններն արդիական են։ Դա թույլ կտա միության անդամներին դուրս գալ արտաքին շուկաներ և հասանելիություն ստանալ Միջին Արևելքի կարևորագույն տարանցիկ երթուղիների նկատմամբ... Խոսելով Իրանի հետ համագործակցության մասին` հարկավոր է ուշադրություն դարձնել նաև Իրանի հետ Հայաստանի և Պարսից ծոցի մյուս երկրների տարածքներով անցնող ԵՏՄ երկրների լոգիստիկ հանգույցի նախագծերի համատեղ առաջխաղացման և իրականացման թեմային», – ասել է Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուրբաթ Ղազախստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։ ՌԴ կառավարության տվյալներով` խորհրդի նիստի օրակարգում ներառված է մոտ 20 հարց` փոխադարձ առևտրի վիճակն ու ԵՏՄ պետությունների ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը, միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, համագործակցության խորացումը մակրոտնտեսական և ֆինանսական–արժութային քաղաքականության ոլորտներում, արտահանմանն աջակցող միջոցները, ինչպես նաև` ԵՏՄ–ում մաքսային կարգավորման արդիականացման հարցերը։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, իսկ մայիսի 29–ից նրանց է միացել նաև Ղրղըզստանը։

Միջկառավարական խորհուրդը միության մարմինն է, որն ապահովում է Գերագույն խորհրդի պայմանագրի և որոշումների կատարումն ու վերահսկողությունը, հանձնարարություններ է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև իրականացնում է Պայմանագրով և Միության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: