487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՍԱՀ ԱԳ նախարար. Հայոց ցեղասպանության համար օսմանյան ահաբեկիչներին պատժելը թույլ չէր տա նրանց հետնորդներին Սիրիայում հանցագործություն կատարել
18:24
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եթե միջազգային հանրությունը պատժեր օսմանյան ահաբեկիչներին Հայոց ցեղասպանության համար 20–րդ դարի սկզբին, ապա նրանց հետնորդները չէին կարողանա Սիրիայում այդքան դաժան հանցագործություններ կատարել, չորեքշաբթի Դամասկոսում հայտարարեց Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Ալ–Մուալեմն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։

Ալ Մուալեմն ասել է, որ սիրիացի ժողովուրդը կդիմակայի երկրի պառակտման բոլոր ծրագրերին` հենվելով սեփական ուժերի և համաշխարհային ասպարեզում բարեկամների դիրքորոշումների վրա։

Նա ընդգծել է, որ Արևմուտքի երկրների և տարածաշրջանում նրանց համախոհների` Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Թուրքիայի հետ ահաբեկիչների սերտ կապի ապացույցն ահաբեկիչներին հովանավորելն է, զինելը և սեփական հիվանդանոցներում բուժելը։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններին` նա դրանք բարեկամական և հատուկ է անվանել` շնորհակալություն հայտնելով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տրամադրվող օգնության համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, ինչպես հայտնում է ՍԱՆԱ–ն, կառուցողական բանակցություններ է վարել ՍԱՀ նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, որոնք հաստատել են դիրքորոշումների համընկնումը և երկու երկրների ու նրանց ժողովուրդների շահերից բխող հարաբերությունների ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը։ Կողմերը նշել են Սիրիայում ահաբեկչությանը դիմակայելու անհրաժեշտությունը։ 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել սիրիական կառավարությանը հյուրընկալության համար` մտահոգություն հայտնելով սիրիական ճգնաժամի և երկրում կատարվող ողբերգությունների առիթով»,– ասել է գործակալությունը։

Նա հայտնել է, որ իր երկիրը ճգնաժամի սկզբից հանդես է գալիս միջազգային հանրությանն ուղղված պահանջներով` դադարեցնել զինյալների հանցավոր գործունեությունը` նրանց ֆինանսավորումը և զինումը դադարեցնելու միջոցով։ 

Նալբանդյանը նշել է, որ Սիրիայի միլիոնավոր բնակիչներ տուժել են գրոհայինների հանցագործություններից, այդ թվում` հայկական փոքրամասնությունը։ Նա հիշեցրել է վերջերս Դեր Զորում ահաբեկիչների կողմից ավերված հայկական հնագույն եկեղեցու մասին և զուգահեռներ անցկացրել 20–րդ դարասկզբի ու Հայոց ցեղասպանության հետ։

Հայ ժողովուրդը, նրա խոսքով, միշտ կողմ է եղել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և օժանդակել է բռնության դադարեցմանն ուղղված բոլոր ջանքերին և հենց սիրիացիների միջև կառուցողական երկխոսությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։