486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն ապարդյուն է հույսեր կապում երրորդ երկրների օգնության հետ ղարաբաղյան հարցում. փորձագետ
16:46
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն ապարդյուն է հույսեր կապում այլ երկրների օգնության հետ ղարաբաղյան հարցում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Դա ադրբեջանական կողմի հերթական խաղն է, որը գնաց Լավրովի հետ հանդիպման «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովից հետո»,– ասաց Մարկարովը։

Փորձագետի խոսքով` Ադրբեջանի խաղի էությունը պարզ է` այդ երկիրը գերխնդիր ունի։ «Նրանց կարծիքով` Ռուսաստանն ավելի դրական դեր կարող է խաղալ ղարաբաղյան հարցի լուծման մեջ։ Արձագանքը, որ մենք տեսնում ենք Մամեդյարովի և Լավրովի հանդիպումից հետո, ոմանք որոշեցին անվանել քայլ, որը հետագայում ամենակարճ ժամկետներում թույլ կտա կարգավորել խնդիրը»,– ասաց փորձագետը։

Մարկարովն ավելացրեց, որ չի կիսում այդ «լավատեսությունը», քանի որ որքան էլ դրական լինի միջնորդների հռետորությունը, հարցն այն է, որ սա երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է։

«Քանի որ այդ կողմերի դիրքորոշումը չի փոխվի, խնդիրը չի կարող լուծվել։ Դիրքորոշումները հակառակ են, և շփման եզրեր չկան, ինչի պատճառով էլ շատ դժվար կլինի գտնել մի փաստաթուղթ, որին համաձայն լինեն բանակցության կողմերը»,– ասաց Մարկարովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: