484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ`Եվրոպայի հետ հետաքրքիր համագործակցության հնարավորություններ ունի. փորձագետ
17:14
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը Եվրոպայի հետ համագործակցության համար հետաքրքիր հնարավորություններ ունի, չնայած այն բանի, որ երկիրը բոլորովին այլ  ինտեգրման գործընթացի անդամ է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Աշխարհի հետազոտման նորվեգիական ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն (PRIO) Պավել Բաևը «Կովկաս-2014» միջազգային գիտական  կոնֆերանսի  ժամանակ։

«ԵՄ–ի համար կարևոր է ապացուցել, որ մեկը մյուսի այլընտրանքը չէ, և երկու ուղղություններում էլ   կարելի է հրաշալի աշխատել։ Խոսքը պարանը իր կողմ քաշելու մասին չէ, այլ` բարեփոխումների իրականացման։ Ես կարծում եմ, որ «բարեփոխում» բառը Հայաստանի համար առանցքային կդառնա ։ Նրա հետ են կապված շատ քաղաքական ինքնաբուխ հակազդեցություններ, բայց առաջին հերթին հիշվում են մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, որում Հայաստանի իրավիճակն այդքան էլ փայլուն չէ», – ասաց նա։

Բաևի խոսքերով` այն, ինչը դժվար է ընթանում քաղաքական բարեփոխումների գործընթացում, կարող է շատ ավելի հեշտ ստացվել այլ ոլորտներում, օրինակ` բարեփոխումները դատական համակարգում, ինչը շատ դրական արձագանք կստանա Եվրոպայում։

Բաևը նշեց, որ «Արևելյան համագործակցության» գոտում նկատվում է երկրների տարբեր կողմերի ապակենտրոնացում, և  կոնցեպցիան, որի համաձայն բոլոր երկրներն ընթանում են մի ուղղությամբ, բոլորովին չի գործում, սակայն այդ դժվար քաղաքական պայմաններում էլ բարեփոխումները հնարավոր են։

«Չէ որ, վերջիվերջո, ժողովրդավարությունը բարեփոխումների առաջխաղացման միակ ձևը չէ, ինչը լավ հայտնի է Սինգապուրի և այլ երկրների օրինակների վրա», – նշեց նա։

Բացի այդ, փորձագետն անդրադարձավ Անդրկովկասի վրա ուկրաինական հնարավոր ճգնաժամի ազդեցությանը։

«Ուկրաինական ճգնաժամի արձագանքը, հաշվի առնելով նրա համաեվրոպականությունը, Կովկասում տեսանելի չէ։ Հին բախումների վերսկսման և անկայունության նոր օջախների հայտնվելու կանխագուշակումները չեն արդարանում։ Հնարավոր է, որ ներկա պահին տարածաշրջանը բախվել է հետաձգված անդրադարձի իրավիճակի հետ»,– նշեց Բաևը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։