478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում 2015թ.–ի երկրորդ կեսին չորս խոշոր ցուցահանդես կկազմակերպվի. Դեմոյան
17:11
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում 2015թ.–ի երկրորդ կեսին չորս խոշոր ցուցահանդես կկազմակերպվի, երեքշաբթի լրագրողներին ասաց թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Օգոստոսի 1-ին թանգարանում Համահայկական խաղերի կապակցությամբ բացվելու է «Հայկական սպորտն ու մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցահանդեսը։ Առաջին նմանատիպ ցուցահանդեսը մենք կազմակերպել էինք 2009թ.–ին բավականին սահմանափակ տարածքում», – նշեց Դեմոյանը։ Նրա խոսքով` այս ընթացքում այս թեմային վերաբերող բնօրինակ նյութերը եռապատկվել են, այդ իսկ պատճառով նոր ցուցահանդես են կազմակերպում։

«Հուլիսի սկզբին Երևանը վերածվելու է ցեղասպանագետների կենտրոնի։ Թանգարան–ինստիտուտում կկազմակերպվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»», – ավելացրեց Դեմոյանը։

Նրա խոսքով` սպասվում է, որ Երևան կայցելի մոտ 250–300 ցեղասպանագետ, իսկ համաժողովը վերջին տարիների ամենաներկայացուցչական համաժողովը կլինի։

«Կցանկանայի թվարկել այն քաղաքների անունները, որտեղ արդեն կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վաշինգտոն, Նյու Յորք, Լոս Անջելես, Մեխիկո, Պրահա, Ռիգա, Վիլնյուս, Բուխարեստ, Ստոկհոլմ, Ամստերդամ, Բրյուսել, Տալլին, Կահիրե, Թեհրան, Թբիլիսի», – ընդգծեց Դեմոյանը։

Նա նշեց, որ այս ցուցակը բավականին երկար է, և սրանք բոլոր քաղաքները չեն, որտեղ թանգարան–ինստիտուտը տեղական համայնքների և հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ խոշոր ցուցահանդեսներ է կազմակերպել։

«Մենք համագործակցել ենք Հայաստանի ազգային ժողովի, արտգործնախարարության, Հանրային խորհրդի և այլ կառույցների հետ», – ավելացրեց Դեմոյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: