484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Նալբանդյան. ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընթացն ընդհատված չէ, այլ` շարունակվող
14:33
23 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները և նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընթացը պետք է ոչ թե ընդհատված, այլ շարունակվող անվանել:
 
«Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստի ժամանակ, որ մենք մտադիր ենք՝ Հայաստանը և Եվրամիությունը, շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի նաև պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում», - ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտակա ժամանակահատվածում Եվրամիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը բանակցող թիմի համար, և դրանից հետո կլինեն բանակցություններ՝ մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ՝ հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման և զարգացման համար:

«Բացի դրանից, այս Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Մենք կարևորություն ենք տալիս այդ ուղղությանը, և արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը»,- ասել է Հայաստանի ԱԳ ղեկավարը:

 «Խոսքն այն մասին է, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման և նաև վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրոմիության հետ և որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Խոսքը հենց այն մասին է, որ Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրամիություն վիզաների և արտոնագրերի պահանջից»,- ավելացրել է Նալբանդյանը::

«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Վերջին երեք երկրները նախորդ տարի ԵՄ-ի հետ ասոցացված գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: