486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպացիները հասկանում են, որ անհնար է Հայաստանին դնել միանշանակ արտաքին քաղաքական ընտրության առաջ. փորձագետ
21:35
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպացիները հասկանում են, որ Հայաստանն ունի որոշակի խնդիրներ և նրան անհնար է դնել միանշանակ արտաքին քաղաքական ընտրության առաջ, ուրբաթ «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։

Նրա կարծիքով` հիմա Հայաստանի քաղաքականությունն ավելի շատ հավասարակռշված է, քան կոմպլեմենտար։

«Հայաստանը շարունակում է իր հարաբերությունները Եվրամիության հետ, և եվրոպացիները հասկանում են, որ չի կարելի կատեգորիկ լինել այն երկրների նկատմամբ, որոնք ունեն տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներ, այդ պատճառով նրանք ըմբռնումով են վերաբերվում և փորձում են համակերպվել իրականության հետ....Ընդ որում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նպաստում են ավելի  կշռադատված որոշումների ընդունմանը։ Անցյալում ավելի շատ էր քաղաքական ռոմանտիզմը», – ասել է փորձագետը։

Խոսելով ԵՄ անդամ դառնալու` Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ցանկության մասին` քաղաքագետը նշել է, որ անդամակցությունը ԵՄ–ին ավելի շատ պարունակում է քաղաքական տարր, քան հիմնված է տնտեսական նախադրյալների վրա։

«Տնտեսական բաղկացուցիչը կարևոր է, սակայն կան երկրներ, որոնց հարցում գոյություն ունեն քաղաքական շահեր։ Ինչու՞, օրինակ, մերձբալթյան երկրներին այդքան արագ ընդունեցին ԵՄ–ի կազմ։ Քանի որ քաղաքական անհրաժեշտություն կար հեռացնելու նրանց Ռուսաստանից։ Այս պահին Վրաստանի և Ուկրաինայի հարցում նման նպատակ չկա։ Այդ գործընթացն ավելի դյուրին կընթանա Մոլդովայի համար, սակայն այստեղ ևս կա քաղաքական որոշում ընդունելու խնդիր` հաշվի առնելով Ռուսաստանի շահերը», – ասել է նա։

«Հիմա եվրոպացիները պետք է հասկանան, թե, ըստ նոր իրողությունների, ինչ հայեցակարգ են մշակում, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան այն երկրների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման համաձայնագիր և չեն պատրաստվում դառնալ ԵՄ անդամ», – ավելացրել է Մելիքյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։