486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն ուրբաթ կհրապարակի Քլինթոնի նամակների առաջին խմբաքանակը
20:34
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն ուրբաթ կհրապարակի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության առաջին խմբաքանակը, տեղեկացրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը։

Նրա խոսքերով` կհրապարակվեն 296 նամակները, որոնք վերաբերում են 2012 թ.–ին Բենգազիում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը։

Քլինթոնը, ով 2016 թ.–ին ԱՄՆ–ում նախատեսված նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության առավել հավանական թեկնածուն է, քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ զբաղեցնելով պետքարտուղարի պաշտոնը` էլեկտրոնային նամակագրություն է իրականացրել մասնավոր սերվերի միջոցով։ Ըստ օրենքի` պետական ծառայողների նամակագրությունը կարող է հրապարակվել, բացառությամբ` գաղտնի տեղեկությունների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մի շարք հայցվորներ դատարան էին դիմել` պահանջելով հրապարակել նամակագրությունը։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ դրա համար կպահանջվի մոտ կես տարի` մինչև 2016 թ.–ի հունվար։ Սակայն Վաշինգտոնի դաշնային դատարանը չէր համաձայնվել Պետդեպարտամենտի առաջարկի հետ և հանձնարարել էր կառույցին հրապարակել նամակները դրանք ստանալուն պես և հնարավորինս արագ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։