478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երեք մարզերի մի շարք գյուղերի բնակիչներ տեղական հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել համայնքների ամրապնդմանը
19:50
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք գյուղերի բնակիչներ մայիսի 17–ին կայացած տեղական հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել համայնքների ամրապնդմանը, տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Նա ներկայացրեց քվեարկության նախնական տվյալները, ըստ որոնց` Լոռու մարզում Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների միավորմանը («Թումանյան» անվամբ համայնքի ներքո) կողմ է քվեարկել 1482 մասնակիցներից 1007–ը կամ 68 տոկոսը։

Տավուշի մարզում Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները Դիլիջան քաղաքում միավորելուն կողմ է քվեարկել 5651 մասնակիցներից 4140–ը կամ ընտրողների 73 տոկոսը։

Ըստ Գիլոյանի տվյալնրի` համայնքների միավորման կողմնակիցների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Սյունիքում ` 94 տոկոս։  Միաժամանակ Սյունիքում ընտրատեղամաս է այցելել 2668 ընտրող, որոնցից 2513–ը կողմ է քվեարկել Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձապատ, Կաշունի համայնքները «Տաթև» անվանումով համայնքում միավորելուն։

Գիլոյանը նշեց, որ ըստ օրենքի` տեղական հանրաքվեն կրում է խորհրդատվական բնույթ և անցկացվում է բնակչության կարծիքն իմանալու համար։

«Համայնքների խոշորացման հարցը բազմիցս քննարկվել է տարբեր մակարդակներում։ Համայնքների միավորումը կոչված է լուծել բազմաթիվ խնդիրներ և նպաստել գյուղի բնակիչների զարգացմանը։ Մենք ունենք բնակավայրեր, որոնք չեն զարգանում։ Միավորված համայնքներում մենք կզարգացնենք ենթակառուցվածքները, կստեղծենք բարենպաստ միջավայր, որպեսզի գյուղական համայնքների բնակիչները չհեռանան իրենց հայրենի շրջաններից», – եզրափակեց Գիլոյանը։

ՀՀ ԿԸՀ–ն հանրաքվեի վերջնական տվյալները կներկայացնի մայիսի 25–ին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: