486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը լավագույն արդյունքներն է գրանցվել կառուպցիայի դեմ պայքարի ոլորտում. Transparency International
18:52
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, պետական այլ մարմինների համեմատ, լավագույն արդյունքներն է գրանցվել կոռուպցիայի կանխման մեխանիզմների իրականացման ոլորտում, նշվում է Transparency International միջազգային կազմակերպության 2014 թ.–ի զեկույցում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կազմակերպությունից, զեկույցում ուսումնասիրվել են 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով:

Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր:

Զեկույցում նշվում է, որ 2012թ.–ից առ այսօր Օմբուդսմենը համարվում է ազգաբնակչության համար ամենից ավելի վստահելի 5 կառույցներից մեկը:

Ըստ զեկույցի՝ 2014թ. Օմբուդսմենի վստահությունն աճել է ևս 2%-ով, և նա զբաղեցնում է երկրորդ տեղը (31%) տեղական ինքնակառվարման մարմիններից հետո (35%):

«Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջև դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ և բյուրակրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դարձել», – նշվում է փաստաթղթում։

Օմբուդսմենի աշխատակազմի գործունեությունն արժանացել է բարձր գնահատականների նաև այլ չափորոշիչներով։

Բեռլինում գործող Transparency International ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index - CPI) արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ 2014 թ.–ին վարկանիշն ընդգրկել է 174 երկիր։

Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։–0–    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։