484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերությունը» ստեղծված չէ Ռուսաստանը շրջանցելու համար, կարծում են Երևանում
21:25
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Արևելյան գործընկերության» նախագիծը չպետք է ընկալվի որպես քաղաքական քայլ Ռուսաստանը շրջանցելու համար, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը։

«Կարծում եմ` առաջին փուլի ոչ այդքան արդյունավետ արդյունքները կապված են հենց այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի դերը թերագնահատված է, և նախագիծն ընկալվում էր որպես համապատասխան տարածաշրջաններում ռուսական ազդեցությանը հակառակ նախագիծ»,– ասել է Աշոտյանը։

Ըստ նրա, եվրոպական «Արևելյան գործընկերության» նոր ձևաչափը պետք է ոչ թե մրցակցող լինի, այլ գործակցող։ «Ձևաչափ, որտեղ օրակարգը պետք է ձևավորվի, ելնելով այն պետությունների շահերից, որոնք ընդգրկված են «Արևելյան գործընկերությունում»,– ասել է նախարարը, նշելով, որ այդ պետքությունները քաղաքական մրցակցության տեսանկյունից դիտարկելն անընդունելի է բոլոր տեսանկյուններից։ «Նրանց ժողովուրդներն իրենց սեփական պետականությունն են կառուցում, և պետք է ելնել դրանից` հարգելով այդ պետությունների, այդ թվում` Հայաստանի ինքնիշխանությունը»,– ավելացրել է Աշոտյանը։

Նրա խոսքով, Հայաստանը բազմիցս իր շահագրգռվածությունն է հայտնել ԵՄ–ի հետ հարաբերությունների իրավաբանական նոր համակարգի կառուցման հարցում։ «Մենք շահագրգռված ենք հասարակական–իրավական ոլորտում բարեփոխումների իմպլեմենտացիայով։ Խոսքը ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է»,– ասել է Աշոտյանը, ավելացնելով, որ տնտեսական օրակարգը նույնպես կարող է դիտարկման առարկա լինել` ելնելով այն իրողություններից, որոնք այժմ գոյություն ունեն, և հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, «Արևելյան գործընկերության» նկատմամբ վերաբերմունքը փոխվել է շատ երկրներում, այդ թվում` հենց Եվրամիությունում։ «Եվրոպացի քաղաքական գործիչները սկսել են գիտակցել, որ մի քանի առաջ լեհ–շվեդական նախաձեռնության գործընթացը պահանջում է վերաիմաստավորում և «ռեսթարթ» նոր իրողությունների և նոր մոտեցումների հիման վրա»,– ասել է նախարարը։

Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին` Աշոտյանն ընդգծել է, որ դրանք ոչ միայն պատմական խորություն ունեն, այլ նաև ռազմավարական հեռանկարում այնքան խորն են, որ խոսել այն մասին, թե որոշ այլ հարթակներ դրանց կվնասեն, իմաստ չունի։ «Կարծում եմ, որ և Հայաստանը, և Ռուսաստանն այնքան մոտ և ճիշտ են զգում և հասկանում միմյանց, որ երկխոսությունը և ամբողջական գործակցության ու վստահության վրա հիմնված գործընկերությունը ռազմավարական գործընկերոջ շահերին հակասող քայլեր չձեռնարկելու գրավականն է։ Դա վերաբերում է ինչպես ՌԴ–ին, այնպես էլ Հայաստանին»,– ասել է նախարարը։

Առավել ևս, ինչպես նշել է Աշոտյանը, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բազմիցս հնչեցրել են կոչեր, ապագա եվրաինտեգրման, այդ թվում` նաև Ռուսաստանի եվրաինտեգրման գաղափարներ, որոնք կապված են ընդհանուր տնտեսական տարածքով և «Եվրամիություն գումարած Եվրասիական միություն» ձևաչափով։

Աշոտյանը հույս է հայտնել, որ հակասությունների մայրցամաքից Եվրոպան կարող է վերածվել գործակցության մայրցամաքի, հաշվի առնելով, որ Ռուսաստանը եվրոպական առաջատար պետություններից է, և ՌԴ–ի արժեհամակարգի եվրոպական բաղկացուցիչը շատ խորն արմատներ ունի։ «Երբ ասում ենք Եվրոպա, պետք է հասկանանք, որ Եվրոպան մի քիչ այլ երևույթ է, քան ԵՄ–ն։ Եվրոպան ավելի լայն է, քան ԵՄ 28 անդամ–պետությունների սահմանները»,– եզրափակել է նա։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է Եվրամիության քաղաքական ասոցիացիան և տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Վերջին երեք երկրները նախորդ տարվա ընթացքում ստորագրել են ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր, որոնք արդեն վավերացրել են ԵՄ անդամ պետությունների մեծ մասը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: