480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Անծանոթները կրակել են Սյունիքի մարզպետի մեքենայի վրա. ԶԼՄ
20:40
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Անծանոթները քիչ առաջ Կապանում կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ, հայտնում է «Փաստինֆո» իրավական  լրատվության գործակալությունը։

Նախնական տեղեկություններով՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի տուժել:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը:

Սյունիքի` սկանդալային հեղինակություն ունեցող մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին այդ պաշտոնում է նշանակվել 2014 թվականի սեպտեմբերի 25–ին ավելի քան մեկ տարվա հրաժարականից հետո։

Խաչատրյանը հրաժարական էր տվել 2013 թվականի հունիսի 6–ին։ Պատճառ է դարձել հունիսի 1–ին Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել է։ Վիրավորվել է նաև մեկ քաղաքացի։
 
Մարզպետի որդուն և թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 4–ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով (սպանություն, որը կատարվել է բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր ձևով, զենքի անօրինական ձեռքբերումը կամ կրումը, ինչպես նաև այլ մարդուն կյանքի համար վտանգավոր վնասվածք հասցնելը), նրանց կալանավորվել են երկու ամսով։ Ավելի ուշ նախկին մարզպետի որդին և թիկնապահն ազատվել են կալանքից։ Նրանց դեմ հարուցված քրեական գործերը դադարեցվել են։

Սակայն օրեր առաջ ԶԼՄ–ները հայտնել են դաժան ծեծկռուքի մասին, որին մասնակցել է մարզպետի որդին։ Քաշքշուկի մասնակիցներից մեկը ծանր վերքեր է ստացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
18:20
21 Հունիսի 2017
14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
Երևանում 14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած։
13:14
21 Հունիսի 2017
Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը
Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։