480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ազգային ժողովի պուրակում ճապոնական սակուրա են տնկել
18:25
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովի պուրակում ճապոնական սակուրա են տնկել։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կարծիքով` սակուրան խորհրդանշում է հայ և ճապոնացի ժողովուրդների վերածնունդը։

«Այս տարին խորհրդանշական է ոչ միայն հայ ժողովրդի համար` որպես Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարի, այլ նաև` Ճապոնիայի ժողովրդի համար, որը նշում է Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգության 70–րդ տարելիցը»,– ասաց Ֆարմանյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև միջխորհրդարանական կապերը վերջին տարիներին ակտիվ զարգանում են, երկկողմ գործակցության զարգացման մեծ ներուժ կա։

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը վաղը կմեկնի Տոկիո։ Ինձ թվում է` մեր այցը նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համար»,– ասաց Ֆարմանյանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկոհիտո Հարադան նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է ներկա լինելու ճապոնական սակուրայի տնկման արարողությանը։

«Դիվանագիտական առաքելության շրջանակում սա իմ վերջին այցն է Հայաստան։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում հայ–ճապոնական միությանը և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս փայլուն նախաձեռնությանը։ Սակուրան Հայաստանի Ազգային ժողովի այգում լավագույն խթանը կհանդիսանա հայ–ճապոնական հարաբերությունների ամրապնդման համար»,– ասաց Հարադան։

Նա ավելացրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցի ընթացքում ՀՀ նախագահը նույնպես շատ բարձր է գնահատել այդ նախաձեռնությունը։

«Ինչպես գիտեք, այս տարվա հունվարի 1–ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն է բացվել։ Հունիսի 1–ին ինձ կփոխարինի դեսպան Էյձի Տագուչին, ով նույն խանդավառությամբ և հաճույքով կկատարի իր առաքելությունը։ Ռեզիդենտ դեսպանի գալուց հետո երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կամրապնդվեն»,– ասաց Հարադան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։