484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԵՀ–ն խորհուրդ է տվել ԵՄ խորհրդին Հայաստանի հետ թարմացված համաձայնագրի բանակցություններ նախաձեռնել
17:02
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել  ԵՄ խորհրդին Հայաստանի հետ շրջանակային թարմացված համաձայնագրի բանակցություններ նախաձեռնել, որը հաշվի կառներ Եվրասիական տնտեսական միության առջև երկրի պարտավորությունները, ասվում է ՌԻԱ Նովոստիում ստացված ԵՀ կոմյունիկեում։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր ՌԻԱ Նովոստինին, որ Ռիգայում մայիսի 21-22–ին անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից առանձնահատուկ ակնկալիքներ չկան։ Մասնավորապես, ըստ նրա, հիմնարար իրավական որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ Եվրահանձնաժողովը պետք է ԵՄ–ի երկրներից այդպիսի փաստաթղթով  բանակցությունների մեկնարկի մանդատ ստանա։

«Խորհուրդ է տրվում ընդունել Խորհրդի որոշումը, որը թույլ կտա Եվրահանձնաժողովին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկե Մոգերինիին շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։ Այն կներկայացվի անդամ երկրներին վերջնական ընդունման համար»,– ասվում է կոմյունիկեում։

ԵՄ–ի հետ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է 1999 թվականին։ Այն ընդգրկում է փոխգործակցություն քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենքի ստեղծման և մշակույթի բնագավառներում։ 2013 թվականին ԵՄ–ն և Հայաստանը հաստատել են «Արևելյան գործընկերության» շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառների գործակցությունը զարգացնելու և ամրապնդելու պարտավորությունը։ Նախորդ տարի ԵՄ–ն և Հայաստանը սկսել են դիտարկել թարմացված ապագա համաձայնագրի բովանդակությունը` «ուրվագծելով այն բնագավառները, որոնք համատեղելի կլինեն Հայաստանի նոր պարտավորությունների հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է Եվրամիության քաղաքական ասոցիացիան և տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Վերջին երեք երկրները նախորդ տարվա ընթացքում ստորագրել են ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր, որոնք արդեն վավերացրել են ԵՄ անդամ պետությունների մեծ մասը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: