481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԵՀ–ն սպասում է տնտեսական հարցերի շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկին
15:43
18 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրահանձնաժողովը հույս ունի շուտով բացել Թուրքիայի ԵՄ–ին անդամակցելու բանակցային գործի 17–րդ գլուխը (որը վերաբերում է տնտեսական և դրամական հարցերին), երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասել է հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

Հերթական գլխի բացումը թույլ կտա կողմերին սկսել բանակցություններ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ոլորտում Թուրքիայում գործող որոշակի կանոնների մերձեցմանը ԵՄ–ում գործող կանոններին։

«Կարծում եմ, որ շատ շուտով հնարավոր կլինի բացել 17–րդ գլուխը։ Մենք ավարտել ենք մեր ներքին աշխատանքն ու կներկայացնենք մեր զեկույցը ԵՄ երկրների խորհրդին մայիսին, ամենաուշը` հունիսի սկզբին։ Հույս ունենք շուտով հավանություն ստանալ, որպեսզի կարողանանք բացել այդ գլուխը», – ասել է Հանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է Թուրքիայի և Եվրամիության միջև առկա ամուր տնտեսական կապերը, ինչպես նաև բարձր մակարդակի վրա տնտեսական երկխոսություն զարգացնելու անհրաժեշտությունը։ «Տնտեսությանն ու դրամական քաղաքականությանը վերաբերող 17–րդ գլուխը կաջակցի տնտեսական երկխոսությանը, ինչպես նաև խթան կդառնա, որպեսզի Թուրքիայի կանոնները համապատասխանեցվեն Եվրամիության օրենսդրությանը», – ասել է նա։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: