485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի կարող աջակցել սիրիահայերին՝ առանց նրանց կամքը հաշվի առնելու. էդմոն Մարուքյան
17:42
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը չի կարող աջակցել սիրիահայերին՝ առանց նրանց մոտեցումները հաշվի առնելու: Որևէ մեկը չի կարող սիրիահայերին ստիպել՝ կամքին հակառակ լքել իրենց հայրենիքը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային Ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամին զոհ դարձած սիրիահայերի խնդիրներին:

«Եթե այդ մարդկանց մի մասը ցանկություն է հայտնում գնալ եվրոպական երկրներ, ապա , ըստ էության, այդ հարցում որևէ բան անել չենք կարող: Իսկ նրանց համար, ովքեր  ցանկանում են գալ Հայաստան, իշխանությունները փորձում են ստեղծել բոլոր պայմանները»,-վստահեցրել է նա:

Պատգամավորն անձամբ է համոզվել, որ շատ սիրիահայեր չեն ցանկանում լքել իրենց տները և  դուրս գալ երկրից: Այլապես, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կգտնի իր հայրենակիցներին Սիրիայից տարհանելու մեխանիզմները: Հայաստանը կապի մեջ է սիրիական իշխանությունների հետ:

Առաջիկա օրերին մի խումբ խորհրդարանականներ կմեկնեն Սիրիա և տեղում կծանոթանան հայ համայնքի հին ու նոր խնդիրներին: Սիրիական քառամյա ճգնաժամի լուծման միակ տարբերակը, ըստ հայ օրենսդրի, այն է, որ միջազգային հանրությունը չպետք է խնայի որևէ միջոց՝ «Իսլամական պետության» գրոհայինների և բոլոր ահաբեկչական խմբեր դեմ պայքարում: «Այլ ձևով այնտեղ խաղաղություն չի կարող հաստատվել: Եվ եթե Թուրքիան քողարկված աջակցություն է ցուցաբերում գրոհայիններին, ապա հնարավոր չէ խոսել միացյալ գործողությունների մասին: Այսինքն՝ նախ պետք է Թուրքիայի դերակատարումը դատապարտվի, որ «Իսլամական պետության»-ը չաջակցի»,-նշել է նա:

Արևմտյան երկրների ձեռնարկած ներկա գործողությունները, ըստ Մարուքյանի, արդյունավետ չեն , քանի որ իսլամիստ գրոհայինները, որոշ տվյալներով, ութսուն հազար միայն ակտիվ կռվող մարտիկ ունեն: Հետևաբար, եթե նրանց դեմ կռվող ցամաքային զորք չլինի, ապա միայն ռմբակոծությամբ հնարավոր չէ չեզոքացնել ահաբեկիչներին:

«Այս առումով պետք է նաև միջազգային հանրության ընդհանուր որոշումը, որովհետև որևէ երկիր չի ցանկանում իր զորքին վտանգի տակ դնել այնտեղ: Բայց մյուս կողմից միջազգային հանրության համար դա մեծ մարտահրավեր է, և պետք է ինչ- որ կերպ այդ հարցը կարգավորել»,-նկատել է բանախոսը:

 Այն դիտարկմանը, թե գուցե Արևմուտքին ձեռնատու է այս իրավիճակը ՝ հաշվի առնելով այն, որ ահաբեկիչների միջոցով, ի վերջո, կհաջողվի իշխանությունից հեռացնել Բաշար Ասադին, ԱԺ պատգամավորը նկատել  է.«ժամանակին, գուցե, այդպես էր, բայց հիմա չեմ կարծում: Որովհետև այդ նույն ռմբակոծություններն իրականացվում են Ասադի իշխանության հետ գործակցությամբ, այսինքն՝ նրանք են տեղեկացնում, թե որտեղ պետք է ռմբակոծել: Արդեն հայտնի է, որ կա նման համագործակցություն»։Մարուքյանը հավելել է, որ այս պահին չի տեսնում Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված արևմտյան ուժերի միասնական դիրքորոշում:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։