485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-Եվրամիություն նոր մերձեցման հեռանկարը պայմանավորված է նաև ուկրաինական ճգնաժամով. Արման Մելիքյան
17:32
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ եվրաասոցացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հետխորհրդային ցանկացած պետության համար: Հետևաբար, Հայաստան-Եվրամիություն նոր մերձեցման հեռանկարը, մեծ հաշվով, պայմանավորված է հենց ուկրաինական ճգնաժամով: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի նախկին արտագործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ռիգայում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս եվրոպական կառույցների հետ քաղաքական երկխոսության շարունակությանը։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Եվրամիությունը մտադիր են ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի (որի կազմում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելոռուսը) շրջանակներում մայիսի 21-22–ին  Ռիգայում կայանալիք  գագաթնաժողովում համաձայնագիր ստորագրել։

Դիվանագետի համար կանխատեսելի էր, որ ուկրաինական ճգնաժամի որոշակի փուլից հետո, Արևմուտքը, ամեն դեպքում, ձգտելու էր Հայաստանի հետ հարաբերություններում գրանցել դրական տեղաշարժ : «Հայաստանի կողմից Ասոցացման պայմանագիրը չստորագրելը մեծ դժգոհություն առաջացրեց եւրոպական մեր գործընկերների շրջանում, նաև ծաղրանքի առիթ տվեց: Բայց Ուկրաինայի ճգնաժամը և ուկրաինական գործընթացները ցույց տվեցին, որ եվրոասոցացումը կատակ բան չէ: Ընդ որում, Ուկրաինան գուցե այն ուժեղ միավորն էր, որ կարող էր պնդել իր ուզածը: Բայց չկարողացավ դա անել, չկարողացավ զերծ մնալ ներքին բախումներից և տարածքային կորուստներից »,-շեշտադրել է նա:

Դեպքերի նման զարգացումները Հայաստանի պարագայում միանգամայն կործարար կլինեին: Արման Մելիքյանը դեռ վաղ է համարում խոսել Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշման բացասական կողմերի մասին, այդուհանդերձ, ուրախ է, որ եվրաասոցացման հարցում Հայաստանն առաջին փորձի անմիջական մասնակիցը չէր: «Այդ փորձը որոշակի տեղեկատվություն տվեց բոլոր մասնակիցներին ու շահագրգիռ կողմերին և ցույց տվեց, որ Հայաստանի պարագայում Եվրամիությունն առնվազն պետք է վերանայի իր մոտեցումները, ինչը, կարծես թե  տեղի է ունենում»,- նկատել է բանախոսը:

Հայաստանի այս նոր, ոչ պաշտոնական կարգավիճակը՝ երկխոսել Արևմուտքի հետ, բայց մնալ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերություննների մեջ, ըստ Արման Մելիքյանի, մեծ առավելություն է տալու ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին: «Այս կարգավիճակը Հայաստանին խողովակ է դարձնելու Ռուսաստանի համար ևս: Եթե Հայաստանի իշխանությունը շրջահայաց գտնվի, ապա այդ ամենը կարող է շատ օգտակար լինել մեր երկրի համար: Հայաստանը մնում է պայմանագրային իր պարտավորությունների շրջանակում , հետեւաբար՝ Արևմուտքի հետ մերձեցմանն ուղղված քայլերը տնտեսական ոլորտում, գուցե նաև գիտակրթական ոլորտում կարող է նաև ողջունվել Ռուսաստանի կողմից, որովհետև իրական ռազմաքաղաքական վտանգ այս կարգի մերձեցումից չկա»,-կարծում է Արցախի նախկին գլխավոր դիվանագետը:

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, իսկ մայիսի 29–ից նրանց կմիանա նաև Ղրղըզստանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։