486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ալյանս» հայկական նոր կուսակցությունն առաջարկում է շարունակել ոչ իշխանական քաղաքական ուժերի ընդհանուր օրակարգ
16:27
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ալյանս» առաջադիմական–կենտրոնամետ կուսակցությունը Հայաստանի քաղաքական ուժերի ոչ իշխանական «քառյակին» առաջարկում է շարունակել ընդհանուր օրակարգը, ասաց կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը շաբաթ կուսակցության հիմնադիր համագումարում։

2014 թվականի սկզբին ձևավորվել է Հայաստանի խորհրդարանի, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի «քառյակը», որը միավորում է Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը։ Սակայն երբ դաշինքը լքեցին իշխանավարման խորհրդարանական ձևին անցնելու գաղափարի հետ չհամաձայնող դաշնակցականները, «քառյակը» դարձավ «եռյակ»։ «Եռյակը» իշխանություններին ներկայացրեց երկրի սոցիալ–տնտեսական զարգացմանը վերաբերող 12 պահանջներ, և կոչ արեց կառավարությանը պատասխանել դրանց մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30–ը։ Սակայն «եռյակի» առաջնորդներին, չնայած բոլոր խոստումներին, չհաջողվեց 2014 թվականին «թեժ աշուն» կազմակերպել միասնական ծրագրի և առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների բացակայության պատճառով։

«Նախորդ տարվա վերջին Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ առաջին անգամ քաղաքական ուժերը տնտեսական և սոցիալական լուրջ օրակարգ ձևավորեցին։ Այդ օրակարգն ընդգրկում էր յուրաքանչյուր քաղաքացու վերաբերող հարցեր։ Թե ինչ կատարվեց փետրվարին` դուք բոլորդ գիտեք։ Ընդդիմության ակտիվությունը կտրուկ նվազեց, բայց կա այդ օրակարգը վերագործարկելու անհրաժեշտություն»,– ասաց Ուրիխանյանը։

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է ինտենսիվ տեմպերով, ինչը և նրա համար խթան է հանդիսացել «Ալյանս» կուսակցության և դրա օրակարգի ձևավորման համար։

«Ալյանսի» առաջնորդն ընդգծեց, որ կուսակցության դռները բաց են բոլորի համար։

«Ինչ կստացվի մեզ մոտ, չգիտեմ, բայց տեսնում եմ երկրի ընդդիմադիր դաշտը համալրելու անհրաժեշտություն»,– ասաց նա։

Համագումարին ներկա էին ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Վահրամ Բաբայանը, ԲՀԿ գործող և նախկին անդամներ։ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր այլ կուսակցությունների անդամները, չնայած հրավերին, համագումարի չէին եկել։

Համագումարի ընթացքում կանցկացվեն նաև կուսակցության վարչության անդամների ընտրություններ։

Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը

Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ 

Մարտի 5–ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից, ԲՀԿ  նախագահ ընտրված  ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական ուժն անցնում է ընդդիմության շարքերը։

Մարտի 26–ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս  գալու մասին, միաժամանակ նշելով, որ շարունակելու է մնալ ժողովրդի կողքին, ամենասուր կերպով բարձրացնելու է մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու է դրանց լուծումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։