484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Տաճարականների (թամփլիեր) ուխտը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արձանագրություն է ստորագրել
15:00
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ 30 տաճարականներ 10 երկրներից Թամփլիերների ուխտի անունից Երևանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արձանագրություն են ստորագրել։

тамплиеры в Цицернакаберде«Այսօր մենք հրավիրել ենք մոտ 30 ասպետրների 10 երկրներից, նամակներ ենք ստացել ևս 15 պետություններից։ Մեր եղբայրներն ու քույրերը ժամանել են հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին»,– ասել է Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանության (Թամփլիերների հայկական ուխտ) Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը։

Նրա խոսքով, այս պահին Թամփլիերների հայկական ուխտն այս պահին հասարակական կազմակերպություն է, որը շարունակում է պաշտպանել քրիստոնեական հավատքը, սատարել պետությանը` լինելով Հայկական եկեղեցու կողքին։

«Այսօր մեր ուխտը շարունակում է այն ավանդույթները, որոնք եղել են 1000 տարի առաջ։ Հայ տաճարականները հրավեր են ստացել Հռոմի Պապից և մասնակցել Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։ Այսօր Ուխտի գործունեությունն ուղղված է մեր պետականության օժանդակությանը, Կիլիկիայի թագավորության ավանդույթների պահպանմանը»,– ասաց Լալայանը։

Խոսելով Ուխտի պատմության մասին` նա նշեց, որ, թեև 1307 թվականին ուխտի Մեծ մագիստրոս Ժակ դը Մոլեին այրել են խարույկի վրա, մահից առաջ նա հասցրել է իր լիազորությունները փոխանցել Ժակ Լ'Արմենիուսին, ում մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

«Իմանալով, որ նա Կիպրոսից էր և հաշվի առնելով նրա ազգանունը` մենք ենթադրում ենք, որ նա հայկական արմատներ ուներ»,– նշեց Լալայանը։

Մեծ հրամանատարի խոսքով, թամփլիերների թիվը ողջ աշխարհում կազմում է շուրջ 20-25 հազար մարդ, Հայաստանում նրանք մոտ հարյուր հոգի են։ Նա ընդգծեց նաև, որ Ուխտը որևէ կերպ կապված չէ մասոնության հետ։

Ինքնիշխան Ռազմական Միաբանության սենեշալ Միքայել Մադաթյանն իր հերթին նշեց, որ 19–րդ դարում Հռոմի Պապը կրկին ճանաչել է Ուխտի գոյության իրավունքը, իսկ Հովհաննես Պողոս Երկրորդը պաշտոնապես ներողություն է խնդրել կազմակերպությունից։

«Այսօր թամփլիերները ճանաչված են իրենց լիազորություններով։ Ուխտի անդամ կարելի է դառնալ 21 տարեկանից, այդ թվում` աղջիկները»,– ասել է նա։

Тамлиеры в ЦицернакабердеԹամփլիեր ասպետները ծաղիկներ են դրել Ծիծեռնակաբերդում, այցելել են Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, որտեղ և ստորագրվել է արձանագրությունը։ Դրանից հետո թամփլիերները եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշողության պուրակում։

Այս պահին աշխարհում կա մոտ 20 000 թամփլիեր ասպետ, իսկ Ուխտի հրամանատարությունները գործում են ավելի քան 40 երկրներում։ Ուխտի գերագույն հրամանատարը Ֆերնանդո Ֆոնտես Սոուզա դը Պերեիրան։

Հայաստանում Թամփլիերների Գերագույն հրամանատարոևւթյունը պաշտոնապես 2012 թվականին գրանցվել է «Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանություն»։ Ուխտի հայկական բաժինը գլխավորում է Միաբանության Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի  խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: