480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն մտադիր է ազատականացնել վիզային քաղաքականությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների հետ
17:13
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիության երկրներն առաջարկում են ազատականացնել վիզային քաղաքականությունը հետխորհրդային այն պետությունների հետ, որոնք «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներն են, ուրբաթ լրագրողներին Բրատիսլավայում հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը։

«Ռիգայում հաջորդ շաբաթ կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի այս ծրագրում մասնակցող հետխորհրդային վեց պետությունների հետ Եվրամիության համակողմանի համագործակցության ընդլայնման հարցը, մասնավորապես, վիզային քաղաքականության ազատականացման խնդիրը», – հայտարարել է Լայչակը։

Նա  մասնակցել է Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) արտգործնախարարների և «Արևելյան գործընկերություն» ծրագրում մասնակցող հետխորհրդային պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) գործընկերների հետ հանդիպմանը։

Լայչակի խոսքերով` հանդիպումը հաստատել է ծրագրի մասնակից երկրների միջև փոխըմբռնման աճը։ Արտգործնախարարները Բրատիսլավայում նաև ընդգծել են, որ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության սկզբունքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բրատիսլավայում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինին, հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Խանն ու Լատվիայի, Շվեդիայի և Ռումինիայի արտգործնախարարները։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է Եվրամիության քաղաքական ասոցիացիան և տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Վերջին երեք երկրները նախորդ տարվա ընթացքում ստորագրել են ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր, որոնք արդեն վավերացրել են ԵՄ անդամ պետությունների մեծ մասը։

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 21–22–ը Ռիգայում։ Նախորդ գագաթնաժողովները կազմակերպվել են Պրահայում (2009 թ.). Վարշավայում (2011 թ.) և Վիլնյուսում (2013 թ.)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: