478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Օպերատիվ ծառայությունները կարող են ՌԴ–ի գերատեսչությունների տվյալների գաղտնի հասանելիություն ստանալ
20:01
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Պետդումայի քննարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, որի համաձայն` նախարարությունների և գերատեսչությունների պարտականությունների մեջ պետք է մտնի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին տվյալների բազաների գաղտնի հասանելիություն տրամադրելը։

Օրինագծի հեղինակը «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Անվար Մահմուտովն է։ ՌԻԱ Նովոստիի ունեցած փաստաթղթերի համաձայն, լրացումներով նախատեսվում է, որ տեղեկությունների տրամադրման կարգը կսահմանի նախարարների կաբինետը։

Պարզաբանող գրառման մեջ պատգամավորը նշում է, որ նախարարություններն ու գերատեսչությունները ստեղծում և տվյալների տեղեկատվական բազաներ են վարում գործունեության սահմանված ոլորտում։ Այդ բազաների հասանելիությունն իրականացվում է, այդ թվում, տեղեկատվական–հեռահաղորդակցային ցանցերի օգտագործմամբ և սահմանված կարգով միայն տվյալ նախարարությունների և գերատեսչությունների առանձին կատեգորիայի աշխատակիցների համար։

Տվյալների այդ բազայի տեղեկությունն անհրաժեշտ է օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, համապատասխան օպերատիվ–հետախուզական միջոցառումների անցկացման հիմքի հաստատման համար հանցավոր ոտնձգությունների նախազգուշացման և կանխարգելման նպատակով։

«Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան նշված մարմինները կարող են անհատույց կարգով դիմել այդ տեղեկատվությունը ստանալու հարցով այլ նախարարությունների և գերատեսչությունների։ Միաժամանակ, նման դիմելու ինքը փաստը բացահայտում է իրավապահ մարմինների հետաքրքրվածությունը, անհիմն ընդլայնում է օպերատիվ–հետախուզական գործունեությունից տեղեկացած անձանց շրջանակը և, այդպիսով, հանգեցնում կոնսպիրացիայի սկզբունքի խախտմանը...»,– ասվում է փաստաթղթում։

Պատգամավորը նշում է, որ միաժամանակ օպերատիվ կարգով այլ նախարարություններից և գերատեսչություններից անհրաժեշտ գաղտնի տեղեկություն ստանալու իրավական հիմքեր օրենսդրությունում չկան։ «Օրինագծի ընդունումը թույլ կտա օպերատիվ կերպով նախազգուշացնել և կանխել հանցավոր ոտնձգությունները, այդ թվում` կոռուպցիոն բնույթի, ինչպես նաև կնպաստի պետական ծառայության մեջ շահերի բախման պատճառների և պայմանների բացահայտմանն ու վերացմանն օպերատիվ–հետախուզական հնարավորությունների կիրառմամբ»,– պարզաբանում է խորհրդարանականը։

Մահմուտովն իր գրառման մեջ ուշադրություն է հրավիրում նաև նրան, որ նախագծի` մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող դրույթները դրանց մասին տեղեկությունների մշակման ժամանակ համապատասխանում են «Անձնական տվյալների մասին» Դաշնային 9–րդ և «Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» 6–րդ օրենքներին և նշված լուրերի անվերահսկելի տարածման չեն հանգեցնի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: