477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը «ջնջում է» բանակին վերաբերող անցանկալի տեղեկատվությունը. հայ փորձագետ
19:40
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Ադրբեջանը «ծածկում է» բանակին վերաբերող անցանկալի տեղեկատվությունը, երեքշաբթի Sputnik-Արմենիա  ռադիոյի եթերում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ադրբեջանը նախկինում էլ էր հաճախ թաքցնում իր կորուստները, իսկ այժմ ընդհանրապես «կողպեքի տակ» է պահում բանակին վերաբերող անցանկալի տեղեկությունը»,– ավելացրեց Վրթանեսյանը։

Նրա խոսքով` նախորդ տարվա օգոստոսին, երբ սահմանին իրավիճակը սրվել էր, ադրբեջանցիները կորցրել էին 14 մարդ մեկ շաբաթվա ընթացքում, և զարմանալի է, որ նրանք միանգամից հայտնեցին իրենց կորուստների մասին։ «Դրանով իսկ Ադրբեջանը, հավանաբար, փորձում էր ստուգել ներքին լսարանի արձագանքը»,– ասաց փորձագետը։

«Դրանից հետո նրանք որոշեցին ընդհանրապես չհաղորդել բանակին վերաբերող բացասական տեղեկություն, դա նշանակում է, որ այդ փորձն ադեկվատ չի ընկալվել հասարակությունում, ավելին, այն կարող էր հանգեցնել բողոքի զանգվածային ակցիաների»,– նշեց Վրթանեսյանը։

Նա ընդգծեց, որ հայ փորձագետներին հայտնի է 2014 թվականին ադրբեջանական ուժային կառույցներում 97 զոհված ներկայացուցիչների մասին, և նրանցից 15–ի մահվան մասին չի արվել որևէ պաշտոնական հայտարարություն, ընդ որում` զոհերի մեծ մասն օգոստոսից հետո զոհվածներն են։

Փորձագետն ավելացրեց նաև, որ պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, նկատում է խուճապային տրամադրություններ երկրի ներսում և երկրի ներսում առաջացած անհարմար հարցերը։

«Ադրբեջանական քարոզչությունն անընդհատ ասում է, որ իրենց ռազմական բյուջեն գերազանցում է հայկականին` երկար տարիների ընթացքում այս թեզը փաթաթելով սեփական հասարակության վզին։ Եվ հանկարծ պարզվում է, որ հայկական կողմը կարող է հիանալի հակահարված տալ, և Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում»,– նկատեց Վրթանեսյանը։

Վրթանեսյանի խոսքով` Բաքուն իր ագրեսիվ գործողություններով փորձում է զիջումների հասնել Երևանից` ճնշում գործադրելով հայկական հասարակության վրա, ինչպես նաև ապացուցել սեփական բնակչությանը, որ ադրբեջանական բանակն ուժեղ է հայկականից։

«Ադրբեջանի այդ քաղաքականությունն արդյունավետ չէ, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական «ուղերձները» դժվարությամբ են հասնում հայկական լսարանին, իսկ սեփական կորուստները թաքցնել այդքան էլ հեշտ չէ»,– նշեց փորձագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: