478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
RT–ի հաղորդավար Գելոուեյը բողոք կներկայացնի լեյբորիստ մրցակցի դեմ
15:44
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախկին խորհրդարանական և RT հեռուստաընկերության հաղորդավար Ջորջ Գելոուեյը մտադիր է բողոք ներկայացնել մայիսի 7–ի ընտրություններին իրեն հաղթած Նազ Շահի դեմ (Լեյբորիստական կուսակցության թեկնածու)։

«Ինձ տեղեկացրել են, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել, հատկապես` փոստով քվեարկություն կատարելու հարցում։ Այժմ մենք  տեղեկություն ենք հավաքում, որպեսզի ներառենք ընտրությունների արդյունքը չեղյալ համարելու պահանջագրում», – նշվում է Գելոուեյի հայտարարության մեջ։ Նրա կարծիքով` մրցակցուհու շտաբը Գելոուեյի մասին կեղծ տեղեկություն է տարածել, որն ազդել է ընտրությունների արդյունքների վրա։

«Ջորջ Գելոուեյը պետք է ընդունի, որ Արևմտյան Բրեդֆորդի բնակիչները վռնդել են նրան։ Նրանք կռահել են նրա քաղաքականությունը, որն ուղղված է երկպառակտության հրահրմանը և դրական ընտրություն են կատարել` ձայների մեծամասնությամբ ընտրելով հիանալի նոր խորհրդարանական Նազ  Շահին», – երկուշաբթի հայտարարել է Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչը։

Գելոուեյը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` ներկայացնելով «Respect» ձախակողմյան կուսակցությունը և միակ ներկայացուցիչն է եղել Համայնքների պալատում։ Նազ Շահի ստացած քվեների քանակը 11 հազարով շատ են Գելոուեյի ստացած քվեների քանակից։

Բրեդֆորդ քաղաքի իշխանություններն ավելի վաղ մեղադրել էին Գելոուեյին, որ նա հրապարակել էր exit poll–ի արդյունքները ընտրատեղամասերի փակվելուց առաջ, ինչը օրենքի խախտում է, հաղորդում է BBC-ին։ Միաժամանակ Գելոուեյի ներկայացուցիչը հերքել էր այդ մեղադրանքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գելոուեյը հայտնի է իր հակաիսրայելական մոտեցումներով։ Իսրայելցի քննադատ–քաղաքական գործիչը 2013թ.–ի նոյեմբերից RT հեռուստաընկերության եթերում վարում է Sputnik ծրագիրը։ Նախորդ տարվա օգոստոսին Գելոուեյին հարցաքննել էր ոստիկանությունը։ Իր ելույթներից մեկում պատգամավորը մասնավորապես հայտարարել էր, որ Բրեդֆորդ շրջանը հայտարարվել է «Իսրայելից ազատ գոտի» և կոչ էր արել քաղաքացիներին բոյկոտել իսրայելական ապրանքները, ծառայություններն ու զբոսաշրջիկներին։ Գելոուեյը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության չհասնելու դեպքում իր թեկնածությունն առաջադրելու է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնի համար։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: