484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հաղթանակի օրը Հայաստանում նշվում է մեծ շուքով. ՌԴ ռազմական կցորդի ժամանակավոր պաշտոնակատար
15:04
09 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Հայրենական պատերազմի հաղթանակը մեծ շուքով են տոնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց Հայաստանում ՌԴ ռազմական կցորդի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Բերյոզկինը, ով Երևանի Հաղթանակի զբոսայգում մասնակցել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի միջոցառումներին։

«Նախորդ տարի ևս միջոցառումները լայնամասշտաբ էին, սակայն այս տարի դա կարևոր է, քանի որ տարին հոբելյանական է, ցավոք, 70–ամյակը գուցե լինի վերջին հոբելյանը, երբ մենք դեռ վետերաններ ունենք։ Մեր գլխավոր խնդիրն է ներգրավել որքան հնարավոր է շատ երիտասարդների, ուսանողների և դպրոցականների», – ասաց Բերյոզկինը։

Նրա խոսքերով` դրա համար նախորդ տարվա վերջին Գյումրիում գտնվող ռուսական 102–րդ կայանում բացվեց Ռուս–հայկական զինվորական փառքի թանգարանը, Կալաշնիկովի հուշարձանը, և հիմա մշակվում է այդ թանգարան Հայաստանի դպրոցականների էքսկուրսիաների կազմակերպման հարցը։

Խոսելով պատմությունը կրկին գրելու փորձերին մասին` Բերյոզկինն ընդգծեց, որ այդ հարցում մարդիկ պետք է մշակեն մերժողականություն նման երևույթների դեմ` համեմատելով դա թմրանյութերի հետ, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել։

«Մարդն ինքը պետք է իրեն ասի. «ես չեմ ընդունի թմրանյութ», պետք չէ նաև արևմտյան այն մեկնաբանությունը, որ մեծ հաղթանակները ձեռք են բերվել Խաղաղ օվկիանոսի փոքր ատոլներում, որտեղ մերձամարտերում պայքարում էր 100 մարդուց ոչ ավել... (Անհնար է) ուշադրություն չդարձնել Ստալինգրադի ճակատամարտին, որտեղ միայն 90 հազար զինվոր գերևարվեց, 300 հազարը զոհվեց», – ասաց Բերյոզկինը։

Նրա խոսքերով` բավական է ցուցադրել մեկ հաղորդում Սանկտ Պետերբուրգի Պիսկարյովսկի գերեզմանատան մասին, որտեղ 900 հազար մարդ է թաղված` ի հիշատակ շրջափակման։

«Այս ճշմարտությունն է հարկավոր փոխանցել մարդկանց, որպեսզի նրանք համեմատեն, չընդունեն այդ անհեթեթությունը, որը արևմտյան ԶԼՄ–ներով նրանց են պարտադրում մեր համատեղ Մեծ հաղթանակի հակառակորդները», –նշեց Բերյոզկինը։

Մայիսի 9–ին Հաղթանակ զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, կառավարության, Զինված ուժերի և ԶՈւ Գլխավոր շտաբի հրամանատարային կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ–ում ռուսական ռազմակայանի հրամանատարությունը։

Անհայտ զինվորի գերեզմանի մոտ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական–քաղաքական կառույցների ներկայացուցիչները, գիտության և արվեստի գործիչները, պատերազմի վետերանները։

Տեղի ունեցավ Զինվորական նվագախմբի համերգը։ ՀՀ ԶՈւ–ի և ռուսական 102–ր ռազմակայանի միավորված ստորաբաժանումները հաղթական քայլերթով անցան Անհայտ զինվորի գերեզմանի մոտով, իսկ ռազմական ավիացիան, Հայաստանի Հանրապետական պետական օրհներգի նվագակցությամբ, ցուցադրեց բարձր պիլոտաժային հնարքներ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։