484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը, Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները, վետերանները Երևանում նշեցին Հաղթանակի օրը
13:39
09 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը, կառավարության, Զինված ուժերի և ԶՈւ Գլխավոր շտաբի հրամանատարային կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ–ում ռուսական ռազմակայանի հրամանատարությունը շաբաթ օրը մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվել են Երևանի Հաղթանակ զբոսայգում։

Անհայտ զինվորի գերեզմանի մոտ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական–քաղաքական կառույցների ներկայացուցիչները, գիտության և արվեստի գործիչները, պատերազմի վետերանները։

Տեղի ունեցավ Զինվորական նվագախմբի համերգը։ ՀՀ ԶՈւ–ի և ռուսական 102–ր ռազմակայանի միավորված ստորաբաժանումները հաղթական քայլերթով անցան Անհայտ զինվորի գերեզմանի մոտով, իսկ ռազմական ավիացիան, Հայաստանի Հանրապետական պետական օրհներգի նվագակցությամբ, ցուցադրեց բարձր պիլոտաժային հնարքներ։

Պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կարևորեց այս օրը` նշելով, որ, եթե Հայրենական պատերազմում հաղթեր Գերմանիան, ապա Հարավային Կովկասը հիմա կգտնվեր Թուրքիայի իշխանության տակ։

«Թուրքական զորքերը գտնվում էին սահմանի մոտ, և հասկանալի էր, որ Հիտլերի հաղթանակի դեպքում Հարավային Կովկասը հիմա կգտնվեր Թուրքիայի տարածքում», – ասաց Սահակյանը։

Նրա խոսքերով` Հաղթանակը մեծ դերակատարություն ուներ նաև Հայաստանի համար, քանի որ 5 մլն բնակչության դեպքում պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը չեն վերադարձել։

«Մենք տվել ենք 64 գեներալ, ԽՍՀՄ 105 հերոս, այս ամենը վկայում է շատ բանի մասին», – ընդգծեց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ հպարտ է իր հայրիկով, ով պատերազմել է Ղրիմում և մեկ ձեռքը կիսատ է աշխատում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն իր հերթին շնորհավորեց հայ ժողովրդին` Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։

«Մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, թող նա իմանա, որ մեր Զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Ղարաբաղի և ողջ հայ ժողովրդի անկախությունը։ Հայկական զինված ուժերը խաղաղության պահպանման երաշխավորներն են», – ընդգծեց Ապրիամովը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։