481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի քաղաքական գործիչները «պատմական սխալ են» համարում այն, որ Օլանդը հրաժարվել է մայիսի 9–ին այցելել Մոսկվա
21:54
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի քաղաքական գործիչները «պատմական սխալ են» համարում այն, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է հրաժարվել ներկա գտնվել Մոսկվայում նախատեսված տոնակատարություններին, որոնք նվիրված են Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70–ամյակին։

Figaro–ի` ուրբաթ լույս տեսած համարում հոդված է հրապարակվել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր Տիերի Մարիանիի և պաշտպանության նախկին նախարար Ժերար Լոնգեի ստորագրություններով։

«Քանի որ Ֆրանսիան տոնակատարություններին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, ինչպես Ռուսաստանը նախորդ տարվա հունիսի 6–ին պաշտոնապես հրավիրված էր Նորմանդիայի տոնակատարություններին, այդ օրը բոյկոտելը ոչ միայն պատմական սխալ կլինի, այն ռուսաստանցիների մեծամասնության կողմից կգնահատվի նաև որպես վիրավորանք և արհամարհական վերաբերմունք», – կարծում են Մարիանին և Լոնգեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ընդգծել է, որ Մոսկվայում մայիսի 9–ին նախագահի մակարդակով ներկա լինելը ցանկալի և անհրաժեշտ է «խաղաղության, հիշողության, Ֆրանսիայի և Եվրոպայի գաղափարների համար»։

Քաղաքական գործիչների գաղափարին աջակցել են UMP («Ժողովրդական շարժման միություն») և UDI («Դեմոկրատների և անկախների միություն») կուսակցությունների 60 պատգամավորներ։

Հաղթանակի օրվա տոնակատարություններից առաջ Ռուսաստանը համաշխարհային առաջնորդներին հրավիրել էր Մոսկվա` մասնակցելու մայիսի 9–ին Կարմիր հրապարակում նախատեսված շքերթին։ Սակայն մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևինը, հրաժարվել են մասնակցել` պատճառաբանելով Ուկրաինայի ճգնաժամը, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատճառաբանել է, որ զբաղված է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: