477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի ընտրությունները եվրոպական ձևով` ազատ և ժողովրդավարական են անցել. բուլղարացի քաղաքական գործիչ
21:00
07 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի ընտրությունները եվրոպական ձևով` ազատ և ժողովրդավարական են անցել, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց բուլղարացի քաղաքական գործիչ և փաստաբան Պավել Չեռնյովը։

«Ինչպես և նախորդ անգամ` 2012 թվականին` նախագահական, այնպես էլ այժմ` խորհրդարանական ընտրություններն անցան ազատ, ժողովրդավարական, օրինական և եվրոպական ձևով։ Ոչ մի խախտում չի գրանցվել, որևէ սադրանք չի եղել, ժողովուրդը զանգվածաբար քվեարկել է։ Ակտիվությունը կազմել է ավելի քան 71 տոկոս»,– ասաց Չեռնյովը։

Ըստ նրա` ժողովուրդը հոժարությամբ էր քվեարկում, կար քաղաքական պայքար, իսկ ամենակարևորը, որ քվեարկողների 50 տոկոսը երիտասարդներ էին, մարդիկ, ովքեր առաջին անգամ են քվեարկում Արցախում։

«Արցախում տարբերությունը մի քանի տարվա ընթացքում շոշափելի է, քանի որ հայտնվել են լավ մեքենաներ, բարեկարգ փողոցներ, շատ են նոր շենքերը։ Երևում է, որ Արցախը բարգավաճում է, իսկ մարդիկ այստեղ հանգիստ ու լավ են ապրում»,– նշեց Չերնյովը։

Նախնական տվյալներով` մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատար դիրքում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կուսակցությունը ստացել է քվեների 47,35 տոկոսը (32632 ձայն)։ Քվեների 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդը ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։ Դաշնակցությունը հավաքում է 18,81 տոկոս (12965), «Շարժում 88» կուսակցությունը` 6,93 տոկոս (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոս (3709), մնացած երկու կուսակցությունները` Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունն ու «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: