484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի ԿԸՀ–ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրությունը
19:14
07 Մայիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  ԼՂՀ Կենտրոնական հանձնաժողովը հրապարակել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության  արդյունքների  արձանագրությունը, հայտնում է գերատեսչության կայքը:

Արձանագրության համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042,  իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296  կամ ընտրողների ընդհանուր թվի  70, 8  տոկոսը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը  103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7 տոկոս):

Յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝

«Ազատ հայրենիք» կուսակցություն ՝ 32632 (47,35%)

«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 3709 (5,38 %)

Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն՝ 13105 (19,01%)

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 1136 (1,65%)

«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն՝ 591 (0,86 %)

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 12965 (18,81 %)

«Շարժում-88» կուսակցություն՝ 4778 (6,93%):

Անճշտությունների գումարային չափը 15 է:

Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփ արդյունքների հիման վրա համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կընդունի համապատասխան որոշում ս.թ. մայիսի 10-ին:

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորներից` 22 տեղը բաշխվում է համամասնական, 11–ը` մեծամասնական ընտրակարգով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: