486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանին Եվրոպական խաղերի նախաշեմին ձեռնտու չէ սահմանին սադրանքներ անել. փորձագետ
18:12
07 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանին Եվրոպական խաղերի նախաշեմին ձեռնտու չէ սահմանին սադրանքներ անել,  ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, Հասարակական–քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը։

Սակայն, ըստ նրա, Եվրոպական խաղերն անվերջ չեն, դրանք կավարտվեն, և, սկզբունքորեն, ձեռքերն ազատ կլինեն նոր սադրանքների համար։

«Ոչ ոք չի կարող ասել, թե սադրանքները չեն կրկնվի։ Դրանք անպայման կկրկնվեն, ցավոք։ Այլ հարց է, որ Ադրբեջանին այժմ այնքան էլ հարմար չէ դրանով զբաղվել»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Եվսեևը Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

«Սադրանքը կարող է պատահել այն պահին, երբ պատրաստվածության աստիճանը նվազի, և դա կարող է լուրջ վտանգի հանգեցնել։ Որքանով հասկանում եմ` վտանգն այժմ բնորոշ է հենց ղարաբաղյան ճակատին, քան հայ–ադրբեջանական սահմանին, թեև սադրանքներ հնարավոր են նաև այնտեղ»,– ասաց ռազմական փորձագետը։

Եվսեևն ավելացրեց, որ օգոստոսն ամենածանր ամիսն է հակամարտությունների սրման համատեքստում։

«Պաշտպանության պատրաստականություն կա, բայց դուք հասկանում եք, որ պաշտպանվելը միշտ ավելի ծանր է, քան հարձակվելը։ Եվ այստեղ  Ադրբեջանի ավելորդ սադրիչ գործունեությունը հանգեցնում է իրավիճակի սրմանը»,– նշեց Եվսեևը։

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևն իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է ընդգծել Հայաստանի և ԼՂՀ–ի անվտանգությունն ապահովող համապատասխան կառույցների գործունեությունը, թեև, ցավոք, զոհերից չի հաջողվում խուսափել, և վերջին տարիներին դրանց թիվը մեծացել է։

«Հայաստանում գիտեն և հիշում են, որ սադրանքները հաճախակի են դարձել տարբեր միջազգային պատվիրակությունների և արտասահմանյան պետությունների այցերի նախաշեմին»,– նշեց Արեշևը։

Ըստ նրա` դա մանր և ոչ այնքան մանր շանտաժի մարտավարություն է։ «Կցանկանայի զուսպ լավատեսություն արտահայտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային այլ կառույցների համար այդ շանտաժը կունենա ավելի քիչ նշանակություն»,– ասաց Արեշևը։

Պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ, կանցկացվեն Բաքվում հունիսի 12-28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 մեդալի կոմպլեկտ 20 մարզաձևերում, դրանցից 11–ի մասով կկատարվի Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիադա-2016–ի ընտրություն։ Ակնկալվում է, որ մրցումներին կմասնակցեն ավելի քան վեց հազար մարզիկներ մայրցամաքի բոլոր երկրներից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: