484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բեքարյան. Արցախի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում ինքնորոշման իրավունքի տարր կա
16:38
07 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում ինքնորոշման իրավունքի տարր կա,  հինգշաբթի Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի` սեփական ճակատագիրը որոշելու դերը` հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում։ Սակայն փաստաթղթում նշվում է, որ միջնորդները չեն ճանաչում մայիսի 3–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա, և ընդգծում են, որ դրանք ոչ մի դեպքում չեն կանխորոշում Արցախի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների ելքը, որոնց նպատակը հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հասնելն է։

«Այդ հայտարարությունն այն չէ, ինչի մասին մենք երազել ենք, այնտեղ կան նաև սուբյեկտիվ և անհասկանալի տարրեր։ Բայց եթե նայենք այդ հայտարարությունների դինամիկային` համեմատելով 2010 և 2012 թվականների հետ, ապա կարելի է տեսնել, որ արդեն ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի հասարակության դերը սեփական ապագայի վերաբերյալ, բայց ասվում է, որ այդ ընտրությունները չեն կարող ազդել հակամարտության վերջնական լուծման վրա»,– ասաց Բեքարյանը։

Ըստ նրա` նախկինում դա չկար, և այս անգամ գրեթե բացահայտ ձևակերպվում է Մադրիդյան սկզբունքներից մեկը, որի համաձայն` ղարաբաղյան հասարակությունը պարտադիր պետք է մասնակցի իր ճակատագրի որոշման հարցին։

«Այսինքն` մենք այդ հայտարարությունում տեսնում ենք ինքնորոշման տարրի ճանաչում։ Եթե նախկինում խոսքը «դե ֆակտո իշխանությունների կողմից հասարակական կյանքի կազմակերպումն էր», ապա այս անգամ խոսվում է արցախցիների` սեփական ճակատագիրը որոշելու մասին»,– ասաց Բեքարյանը։

Նախնական տվյալներով` մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատար դիրքում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կուսակցությունը ստացել է քվեների 47,35 տոկոսը (32632 ձայն)։ Քվեների 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդը ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։ ՀՅԴ–ն ստացել է քվեների 18,81 տոկոսը (12965), «Շարժում 88» կուսակցությունը` 6,93 տոկոսը  (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591)։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։