482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Թուրքական հոսք» նախագծի իրագործման խնդիրները կապված չեն Պուտինի երևանյան այցի հետ. ռուս քաղաքագետ
18:56
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Թուրքական հոսք» նախագծի իրագործման խնդիրները կապված չեն Պուտինի երևանյան այցի հետ, չորեքշաբթի Երևանում «Տարածաշրջանային անվտանգությունը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքերը» համաժողովի ընթացքում ասաց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24–ին մասնակցեց Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին, իսկ դրանից առաջ «Աշխարհն առանց ցեղասպանության» մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի հեռագրում Ցեղասպանություն անվանեց մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը։ Այդ քայլերը դժգոհություն առաջացրին պաշտոնական Անկարայում։

«Շատ են շահարկումները, այսպես կոչված, «Թուրքական հոսքի» հարցում, այդ թվում` միանգամայն կոնյունկտուրային և ակնթարթային։ Օրինակ` նախագծի իրագործման խնդիրը կապվում է Պուտինի` Երևան կատարած այցի հետ, ինչը, իմ կարծիքով, միանգամայն անպատեհ է, քանի որ ակնհայտ է, որ նախագիծն ինքնին բավականին խոցելի է»,– ասաց Արեշևը։

Ըստ նրա, արևմտյան շուկաներին, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայի շուկաներին ռուսական էներգակիրների մատակարարման գաղափարը բախվում է որոշակի դիմակայության, նախևառաջ` ԵՄ–ում և ԱՄՆ–ում։

«Ակնհայտ է, որ Թուրքիայի վրա այդ հարցում լուրջ ճնշում կգործադրվի։ Եվ այդ նախագծի հեռանկարները, իմ կարծիքով, պարզ ու հստակ չեն»,– նշել է Արեշևը։

Ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը և թուրքական Botas ընկերությունը 2014 թվականի դեկտեմբերին Սև ծովով դեպի Թուրքիա տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարող ծովային գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, 14 միլիարդ խորանարդ մետր գազը նախատեսված է Թուրքիա մատակարարելու համար։

Մնացած ծավալները` մոտ 50 միլիարդ խորանարդ մետր գազը, կտարվի Թուրքիայի և Հունաստանի սահման։ Այժմ երկու երկրները միացնում է «Երկնագույն հոսք» գազատարը։ Ավելի վաղ որոշվել էր գազատարի հզորությունը 16 միլիարդ խորանարդ մետրից հասցնել տարեկան 19 միլիարդ խորանարդ մետրի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։