486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի հետ Ռուսաստանի գործակցության խորացումը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ
16:24
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի հետ Ռուսաստանի գործակցության խորացումը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա, չորեքշաբթի Երևանում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, Հասարակական–քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը «Տարածաշրջանային անվտանգություն և Ղարւաբաղյան հակամարտության կարգավորման հիմքեր» համաժողովի ընթացքում։

«Ռուսական նախագծերն Իրանում չեն ենթադրում Հայաստանի ուղղակի ներգրավում, բայց կարծում եմ, որ եթե Իրանի դրությունը փոխվի, ապա, հնարավոր է, կբարձրացվի այն նախագծերի վերսկսման հարցը, որոնք նա ծրագրում էր Հայաստանի հետ համատեղ։ Կարելի է խոսել եռօրյա նախագծերի մասին, այնուամենայնիվ, տնտեսական գործակցության զարգացումը կնպաստեր, այդ թվում, Հայաստանի տնտեսական դրության բարելավմանը»,– ասել է Եվսեևը։

Նրա խոսքով, նախորդ տարի Ռուսաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը բավականին փոքր էր` պակաս, քան 1 մլրդ դոլարը, բայց այժմ դրության փփոխության ջանքեր են գործադրվում։

«Ենթադրում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ 5 մլրդ դոլարի մակարդակի, բայց դա, միևնույն է, քիչ է, եթե համեմատենք Թուրքիայի հետ Իրանի շրջանառությունը։ Իրանի հետ գործակցությունը Ռուսաստանը կարող է զարգացնել ատոմային էներգետիկայի, երկաթուղային ոլորտներում»,– ասել է Եվսեևը։

Նա ավելացրել է նաև, որ ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանն Իրանի համար այլընտրանք չունի։

«Մենք այստեղ կարող ենք զենքի առևտրից անցնել դեպի ավելի լայն ռազմական գործակցության, ինչը կարող է ենթադրել փոխգործակցություն ոչ միայն ՀՕՊ, այլ նաև ռազմածովային ուժերի հարցում և այլն»,– նշել է Եվսեևը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։