-2
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ տունը հորդորում է ԵՄ–ին և Հունաստանին որոշակի պայմանավորվածության հասնել և պահպանել եվրագոտին
21:51
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սպիտակ տունը հորդորում է ԵՄ–ին և Հունաստանին պայմանավորվել պարտքային հարցի շուրջ` բանակցությունների ժամանակ խուսափելով «անօգուտ դրամայից» և պահպանել եվրոպական արժութային միությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական արժութային միության պահպանումը բխում է համաշխարհային տնտեսության շահերից», – հայտարարել է Էռնեստը Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ «Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը, ինչպես ԵԿԲ–ն, այնպես էլ առանձին եվրոպական երկրները, այդ թվում Հունաստանը, կփորձեն այս հարցն այնպես լուծել, որպեսզի չստեղծվի ավելորդ դրամատիզմ միջազգային տնտեսության մեջ», – ավելացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Հունաստանը ԵՄ–ի վարկատուների հետ բարեփոխումների շուրջ բանակցություններ է վարում։ Հունվարին իշխանության եկած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցության կառավարությունը վարկատուներից զիջումներ է պահանջում` վկայակոչելով երկարատև տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են վարկատուների նախկին պահանջների հետևանքով։ Պայմանավորվածություն ձեռք չբերելու դեպքում Հունաստանին տնտեսական անկում է սպառնում, ինչի հետևանքով երկիրը կարող է դուրս գալ եվրագոտուց։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։