482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ճգնաժամն ավելի շատ տնտեսական բնույթ է կրում. փորձագետ
21:20
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի ճգնաժամն ավելի շատ վերաբերում է տնտեսությանը, քան խորհրդային կառավարման համակարգին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը` խոսելով կառավարման խորհրդարանական համակարգի արդյունավետության մասին։

Փորձագետը կարծում է, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելը պետք է լինի բոլոր տնտեսական խնդիրները լուծելուց հետո։

Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Վրաստանի խորհրդարանում քվեարկություն կանցկացվի երկրի կառավարության նոր կազմի նկատմամբ վստահության քվեի կապակցությամբ։ 2014թ.–ի հուլիսին հաստատված կառավարության նկատմամբ (Իրաքլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ) վստահություն արտահայտելու հարցը բարձրացվել է, երբ ապրիլի 29–ին Վրաստանի կառավարության թվով 7–րդ անդամը` սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին, հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Ըստ Վրաստանի Սահմանադրության` կառավարության նկատմամբ վստահության հարց բարձրացվում է այն դեպքում, երբ նախարարների մեկ երրորդը (19–ից 7–ը) հեռանում է պաշտոնից։

Մելիքյանի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ուղղակիորեն կապ ունի Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի և Ռուսաստանի ճգնաժամի հետ, «քանի որ Վրաստանը լրջորեն կախում ունի Ռուսաստանի տնտեսությունից»։

Այն հարցին, թե կարելի՞ է կառավարման վրացական խորհրդարանական մոդելն արդյունավետ համարել, եթե չլինեին տնտեսական խնդիրները, Մելիքյանը պատասխանել է, որ այդ համակարգն այդքան էլ կայուն չէ, թեև դրա շնորհիվ որոշակի հարցեր են լուծվում։

««Վրացական երազանք» կոալիցիոն մոնոլիտ չէ, և քաղաքական կուսակցությունները տարատեսակ մոտեցումներ են դրսևորում ներքաղաքական կյանքի և ներքին հարաբերությունների նկատմամբ, ինչն ազդում է կոալիցիայի գործունեության վրա», – ասել է Մելիքյանը։

Միաժամանակ նա նշեց, որ թեև Վրաստանում այսօր ճգնաժամ է ու կառավարության նկատմամբ դժգոհություն կա, այնուհանդերձ իրավիճակն այնքան ծայրահեղ չէ, որ ժողովուրդը կտրուկ միջոցների դիմի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։