481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն 2016թ.–ի առաջին կիսամյակում կներկայացնի անվտանգության նոր ռազմավարությունը. ԵԱՔԾ–ի գլխավոր քարտուղար
20:41
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն 2016թ.–ի առաջին կիսամյակում կներկայացնի անվտանգության նոր ռազմավարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (ԵԱՔԾ) գլխավոր քարտուղար Ալենա Լե Ռուային։

Նա պարզաբանել է, որ առանցքային հարցերից մեկը հունիսի 25–26–ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կլինի ռազմավարական տեսությունը։ 

«2013թ.–ի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովը խնդրեց Ֆեդերիկա Մոհերինիին պատրաստել զեկույց` հաշվի առնելով գլոբալ փոփոխությունները։ Այն մշակման փուլում է։ Զեկույցի համառոտ տարբերակը կներկայացվի մայիսի 18–ին կայանալիք ԵՄ հաջորդ խորհրդի ժամանակ, որը նվիրված կլինի միջազգային հարցերին, իսկ ամբողջական տարբերակը կներկայացվի ԵՄ–ի հունիսյան գագաթնաժողովին», – ասել է Լե Ռուան Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ։

«Նպատակն է, որպեսզի Բարձրագույն ներկայացուցիչը մանդատ ստանա ԵՄ գագաթնաժողովից` Անվտանգության եվրոպական նոր ռազմավարությունը պատրաստելու համար։ Այն հավանաբար ավելի ծավալուն կլինի։ Մենք կկոչենք այն Արտաքին քաղաքականության և անվտանգության նոր եվրոպական ռազմավարություն։ Մենք մտադիր ենք այն ներկայացնել 2016թ.–ի առաջին կիսամյակում», – հայտարարել է Լե Ռուան։

ԵԱՔԾ–ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ռազմավարության վերջին տարբերակը կազմվել է 2003թ.–ին և վերանայվել 2008թ.–ին։ «Մենք չենք կարող գոյություն ունենալ անվտանգության ռազմավարության դեպքում, որը շատ հետաքրքիր է ընթերցել, սակայն որը մեծ մասամբ, իհարկե, հնացել է», – ասել է նա։

Լե Ռուան նաև նշել է, որ հունիսյան գագաթնաժողովի հարցերից մեկը կդառնա ներուժի ավելացումը, ուսուցումն ու հանդերձավորումը։ Նրա խոսքերով` «նպատակն է ստեղծել քաղաքականության նոր հայեցակարգը», որը, մասնավորապես, կներառի ֆինանսական գործիքներ գործընկեր երկրներին աջակցելու համար։ Նա նշել է, որ հարկավոր է դասեր քաղել ԵՄ առաքելություններից, հատկապես Աֆրիկայում իրականացրած առաքելությունից։

Նրա խոսքով` գագաթնաժողովի երրորդ կարևոր բաղադրիչն է գործընկերության զարգացումը, մասնավորապես, ՆԱՏՕ–ի հետ։ «Համատեքստը ստիպում է մեզ թարմացնել համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգության ծովերում, կիբերանվտանգությունը, անվտանգության քաղաքականությունը, արագ արձագանքումը, ծրագրավորումը, հիբրիդ պատերազմը, ռազմավարական հաղորդակցությունը», – ասել է Լե Ռուան։

Նա տեղեկացրել է, որ մայիսի 18–ին ԵՄ միջազգային հարցերի խորհուրդը կհամատեղվի ԵՄ պաշտպանության հարցերի խորհրդի հետ։ «Մենք առավոտյան կսկսենք քննարկումները պաշտպանության նախարարների հետ, այնուհետև կճաշենք պաշտպանության նախարարների և արտգործնախարարների հետ, իսկ հետո ցերեկը արտաքին գործերի նախարարները կքննարկեն կոնկրետ հարցեր, օրինակ` Մերձարևելյան հակամարտության  կարգավորումը», – տեղեկացրել է Լե Ռուան։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: