486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղցիները բավականին լուրջ են մոտենում խորհրդարանական ընտրություններին. քաղաքագետ
14:54
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի բնակիչները բավականին լուրջ են վերաբերվում խորհրդարանական ընտրություններին, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա, չնայած, որ միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ–ն և այդ երկրի խորհրդարանական ընտրությունները, ցանկացած դեպքում Արցախ այցելած օտարերկրացի ներկայացուցիչները հանդիպում և բանակցում են ընտրված իշխանությունների հետ։

«Ընտրությունները, իմ կարծիքով, բավականին լավ են անցկացվել։ Նախևառաջ, Արցախի քաղաքացիները բավականին լուրջ են վերաբերվում դրանց, երկրորդ` խորհրդարան են անցել ԼՂՀ ամենաուժեղ քաղաքական ուժերը»,– նշեց Իսկանդարյանը։

Փորձագետը կարծում է, որ առավել կարևոր է ոչ թե օտարերկրացի դիտորդների կարծիքը, այլ այն, թե ինչպես է իշխանությունների ռոտացիան ընկալվում հասարակությունում և քաղաքական վերնախավում

«Կարծես թե ամեն ինչ հանգիստ է, ոչ ոք չի դժգոհում։ Ընտրությունների արդյունքների դեմ ոչինչ չկա»,– ասաց քաղաքագետը։ Միաժամանակ, ընտրությունների արդյունքները, Իսկանդարյանի խոսքով, նախապես հայտնի էին։

Փորձագետն ավելացրեց, որ պետությունում նորմալ կառավարման ապահովման համար պետք են նորմալ ընտրություններ, և տեղական ու օտարերկրացի դիտորդների գնահատականներով, ընտրությունները բավականին լավ են անցել։

«Ընտրություններին ներկա դիտորդներն իրենց պետությունների ներկայացուցիչները չեն։ Նրանք պետական ներկայացուցիչներ չեն, նույնիսկ խորհրդարանականները։ Բայց դիտորդական խմբերն ընտրություններում քիչ չէին»,– ասաց Իսկանդարյանը։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրություններն են անցկացվել։ Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարանում ներառվելու համար կուսակցությունները պետք է ապահովեն քվեների 5 տոկոսանոց շեմը։

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին անցկացված ընտրություններին մասնակցելու համար գրանցել էր յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու),  «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու), ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: