484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարն Արցախի ընտրություններն անթերի է անվանել
20:25
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդարանի պատգամավորների դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը մայիսի 3–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրություններն անթերի է անվանել։

«Ընտրություններն անթերի էին, դրանք թափանցիկ են անցել, Եվրոպայում կիրառվող միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Դա ինձ համար շատ կարևոր փաստ է, քանի որ արցախցի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց, որ ապրում է ժողովրդավարության միջազգային չափանիշներով»,– երկուշաբթի ասաց Էնգելը մամուլի ասուլիսում։

Ըստ նրա` հիշատակման արժանի որևէ միջադեպ դիտորդական առաքելությունը չի գրանցել։

«Լավ հիշում եմ, որ 2013 թվականի աշնանն Ադրբեջանը, իբր, նախագահական ընտրություններ անցկացրեց, որի արդյունքների մասին նախապես բոլորը գիտեին։ Եթե այդ երկիրը հավատում է, որ արցախցի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ Ադրբեջանի կազմ, ապա խորապես սխալվում է, քանի որ Արցախն ապրում է ավելի ժողովրդավարական չափանիշներով, քան Ադրբեջանը»,– ընդգծեց նա։

Միաժամանակ նա ծիծաղելի անվանեց որոշ եվրոպական երկրների հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրությունները չճանաչելու մասին։

«Եթե ընտրություններ չլինեին, նրանք կասեին, որ դա մի երկիր է, որտեղ նույնիսկ ընտրություններ չեն անցկացվում։ Իսկ այժմ չեն ցանկանում ճանաչել այդքան անթերի ու թափանցիկ քվեարկության արդյունքները։ Դա ծիծաղելի է»,– ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե չի՞ վախենում նա, արդյոք, Եվրախորհրդարանում ադրբեջանական կողմի լոբբիից, Էնգելը հայտնեց, որ չի վախենում դրանից, քանի որ առաջնորդվում է արդարության սկզբունքներով։

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր հերթին նշեց, որ ԼՂՀ–ի ընտրությունները զարմանալի էին։ «Մենք գիտենք, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ փոքրիկ տարածքը կարողացավ պահպանել ժողովրդավարական չափանիշները»,– ասաց նա։

Օչոան միաժամանակ ընդգծեց, որ մի շարք եվրոպական պետությունների կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելն այդ պետությունների խնդիրն է, ոչ թե Արցախինը։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրություններն են անցկացվել։ Նախնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հավաքել է 47,35 տոկոսը (32632 ձայն), 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։

Դաշնակցությունը հավաքում է ձայների 18,81 տոկոսը (12965), «Շարժում–88» կուսակցությունը` 6,93 տոկոսը (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը  (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591)։

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: