485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները հիանալի են անցել. ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ
20:05
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի խորհրդարանական ընտրությունները հիանալի են անցել, «Sputnik – Արմենիա» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը։

Ըստ նրա` Արցախում համազգային ընտրությունների անցկացումը պետականության կառուցման գլխավոր խնդիրներից է, և ամեն անգամ ընտրությունների ընթացքում դիտորդներն առաջընթաց են գրանցում։

«Լուրջ ձեռքբերում եմ համարում մեզ մոտ անցկացված համազգային ընտրությունները, որոնք ցույց են տալիս, որ ժողովրդավարական Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,– ընդգծեց Թովմասյանը։

Նա ավելացրել է նաև, որ նշանակություն չի տալիս ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին հայտարարություններին։ «Միջազգային դիտորդների աշխարհագրությունն ընդլայնվել է, ինչն ավելի կարևոր փաստ եմ համարում»,– նշեց Թովմասյանը։

Թովմասյանի խոսքով` ԼՂՀ–ում քաղաքական ուժերի առաջնահերթությունն Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելն է, քանի որ հակամարտության կարգավորման ոչ մի կարևոր փաստաթուղթ չի ստորագրվի առանց արցախյան իշխանությունների մասնակցության։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրություններն են անցկացվել։

Նախնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հավաքել է 47,35 տոկոսը (32632 ձայն), 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։

Դաշնակցությունը հավաքում է ձայների 18,81 տոկոսը (12965), «Շարժում–88» կուսակցությունը` 6,93 տոկոսը (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը  (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591)։

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։