486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Ազատ Հայրենիք» կուսակցությունն առաջատարի դիրքում է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքում. ԼՂՀ ԿԸՀ
16:06
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է, առաջատարի դիրքում է նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Այն հավաքել է ձայների ավելի քան 47 տոկոսը, հաղորդում ԼՂՀ ԿԸՀ կայքը։

Նախնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հավաքել է 47,35 տոկոսը (32632 ձայն), 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։

Դաշնակցությունը հավաքում է ձայների 18,81 տոկոսը (12965), «Շարժում–88» կուսակցությունը` 6,93 տոկոսը (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը  (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591)։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրություններն են անցկացվել։ Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարանում ներառվելու համար կուսակցությունների պետք է ապահովեն քվեների 5 տոկոսանոց շեմը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։