481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանը. Պոլտավչենկո
16:31
02 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանը, շաբաթ օրը հայտարարեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն՝ ամփոփելով Երևան կատարած իր այցի արդյունքները:

 «Այո, հանդիպել ենք նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իմ կարծիքով` լավ հանդիպում ստացվեց: Նաևառաջ, այն բավականին երկար տևեց, երկրորդ, մենք քննարկեցինք Ռուսաստանի և Հայաստանի միջտարածաշրջանային գործակցության ասպեկտները: Պարոն նախագահը նշեց, որ միջտարածաշրջանային գործակցության հարցերին լուրջ նշանակություն է տալիս՝ համարելով, որ դա պետությունների միջև կապերի ամրապնդման կարևոր ուղղություններից է»,- նշեց Պոլտավչենկոն:

Նա ավելացրեց, որ պետության ղեկավարը նշել է տնտեսական կապերի զարգացման նկատմամբ հետաքրքրությունը, այդ թվում` շինարարական ոլորտում, մասնավորապես, քննարկվել են ռուս շինարարների մասնակցության հնարավորությունները Հայաստանի քաղաքացիական և բնակարանային շինարարությանը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում նաև գիտատեխնիկական գործակցության հարցեր են քննարկվել:

 «Զրույցը շատ կառուցողական էր, կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանի նախագահն ինձ վրա շատ խորը, գրեթե բոլոր խնդիրներում ներգրավված մարդու տպավորություն թողեց, նա, բնականաբար, շատ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին և պատասխանատվությամբ է վերաբերվում Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանը: Ամեն դեպքում, վստահ եմ, որ հանրապետության նախագահը, և նա այդ մասին ասաց, ամբողջովին կօժանդակի այն ծրագրի իրագործմանը, որը մենք ստորագրեցինք Երևան քաղաքի հետ»,- ասաց Պոլտավչենկոն:

Ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Երևանում ստորագրեցին 2015-2020 թվականների գործակցության համաձայնագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսված են առևտրատնտեսական, ճարտարապետական, քաղաքաշինական, կրթական, մշակութային, զբոսաշրջային, մարդասիրական և քաղաքային տնտեսության այլ ոլորտների նախագծեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: