486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզերի և ՌԴ–ի սուբյեկտների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում երկկողմ փոխգործակցության մեջ
20:53
30 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության զարգացման մեջ կարևոր տեղ է վերապահված Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նշվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ։

Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երևան, որը, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է քննարկելու Երևանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հարցերը:

Բարձր գնահատելով հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի օր առաջ Երևան այցելած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առիթ է եղել քննարկելու նաև երկկողմ հարաբերությունների օրակարգն ու այն առաջ մղելու և հարաբերություններն առավել ամրապնդելու հետ կապված հարցեր:

Նախագահի խոսքով, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցերն ու շփումները զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ընդունելության, իսկ գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետին, հրավերի և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Նա գոհունակությամբ է խոսել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված սերտ համագործակցության մասին, որն ամրապնդվել է այցի շրջանակներում այսօր Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում ստորագրված համագործակցության հնգամյա ծրագրով:

Հայաստանի Նախագահը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:

Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։