486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ն ոչ միայն ՌԱՀ, այլ նաև ռազմա–տեղեկատվական համալիրի կարիք ունի. փորձագետ
17:04
30 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն ռազմաարդյունաբերական, այլ նաև ռազմա–տեղեկատվական համալիրի կարիք ունի, հինգշաբթի ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Մեծ Հաղթանակի 70–ամյակը. Պատմության դասեր և արդիական հարցեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Միջոցառումն անցկացվում է Եվրասիական փորձագիտական ակումբի հոբելյանի շրջանակում, որը կազմակերպել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը։

«Կարծում եմ, որ ԵՏՄ շրջանակում ռազմաարդյունաբերական համալիրին զուգընթաց հարկ է ձևավորել նաև տեղեկատվական համալիր, որը կմշակի հումանիտար տեխնոլոգիաներ և «կարտադրի», ինչպես երբեմն ընդունված է ասել «ուղեղային կենտրոնների» գործունեության էության մասին, ազգային շահեր»,– ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, այսօր աշխարհում, մի փոքր այլ տեսքով, բայց նույն բովանդակությամբ, ինչ երեսնական և քառասնական տարիներին, նկատելի է ծայրահեղականության, տոտալիտարիզմի և նացիզմի աճը, իրականացվում է ժողովուրդների ցեղասպանություն և վանդալիզմ մշակութաքաղաքակրթական արժեքների նկատմամբ, ջնջվել է խաղաղության և պատերազմի միջև սահմանը։

«Հայտնի է, որ տեղեկատվական ազդեցության մեթոդները վերջին տարիներին հեղափոխական փոփոխություններ են կրել։ Հատուկ ուշադրության են արժանացել, այսպես կոչված, «երկրորդ սերնդի» ցանցային տեղեկատվական պատերազմները, որոնց գլխավոր նպատակը սոցիալ–բարոյական հիմքերի և հակառակորդի հասարակության արժեհամակարգի ապակազմավորումն ու տապալումն է և սեփական մշակութային կոդի ներդրումը հակառակորդի (երբեմն, դաշնակցի) հասարակության գիտակցությունում շահարկման տեխնոլոգիաների միջոցով»,– ասաց Հարությունյանը։

Զուգահեռներ տանելով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի հետ` փորձագետը նշեց, որ այսօր հաջողության հասնելու համար միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ։ «Պետք է ձգտել պարիտետի նաև տեղեկատվական բնագավառում»,– ասաց Հարությունյանը։

Տեղեկատվական հաջող գործունեության օրինակ է, ըստ նրա, RT աշխատանքը Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։