481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքի և ՌԴ–ի հարաբերությունների լարվածությունը չի կարող չազդել Հայաստանի վրա
18:14
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արևմուտքի պատժամիջոցները և Ռուսաստանի պատասխան քայլերը չեն կարող չազդել Հայաստանի վրա, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Երևանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։

«Ինձ այդքան էլ չեն մտահոգում Հայաստանի հարաբերությունները ԵՄ–ի և ԱՄՆ–ի հետ։ Բայց այժմ Ռուսաստանի հետ (Արևմուտքի) լարված հարաբերությունների փուլ է սկսվել, ինչը որոշակիորեն ազդում է նաև Հայաստանի վրա, թեև ո՛չ եվրոպացիները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ մյուս դերակատարները չեն ցանկանում Հայաստանին պատժված տեսնել այն ամենի համար, ինչ կատարվում է այլ տեղերում»,– ասել է նա։

Դիվանագետի խոսքով` այդ իրավիճակը ստեղծվել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին` միջազգային խաղացողների սխալ գործողությունների և վրիպումների հետևանքով։

«Ինձ համար տհաճ է տեսնել ուկրաինացիների և ռուսների արյունահեղությունը»,– ավելացրել է նա։
Երբ Էվանսը ԱՄՆ–ի դեսպանն էր Հայաստանում (2004-2006թթ.), այդ ժամանակահատվածում` 2005 թվականին, Կալիֆոռնիայի համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է, թեև ԱՄՆ–ն պաշտոնապես այդ փաստը չի ճանաչել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: