484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի դերը որոշիչ էր հայ–թուրքական արձանագրությունների ձախողման հարցում. Էվանս
17:55
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կառավարության դերը որոշիչ դարձավ հայ–թուրքական արձանագրությունների ձախողման հարցում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։

«Հայաստանը մեծ հարգանքի է արժանացել «ֆուտբոլային դիվանագիտության» համար, թեև նպատակներին չի հասել։ Կարծում եմ, որ երկու կողմերը որոշակի սխալ հաշվարկներ են կատարել։ Բացի այդ, ադրբեջանական կառավարության դերը որոշիչ է դարձել Թուրքիայի համար, ինչն էլ տապալման է հանգեցրել»,– ասել է Էվանսը։

Միաժամանակ, թե կողմերից որն է սխալ հաշվարկներ կատարել` հայկակա՞նը, թե՞ թուրքականը, Էվանսը դժվարացել է ասել։

«Հաճախ միջազգային հարաբերություններում առաջին քայլ է դառնում բանակցությունների սկիզբը, ինչից հետո որոշ ժամանակ է պետք։ Անհրաժեշտ է համբերատար և հետևողական լինել սեփական նպատակներին հասնելու համար։ Պետք է ջանքերն ուղղել երկու պետությունների և երկու կառավարությունների միջև վստահությունը վերականգնելու համար, ինչը պետք է լինի անվտանգության ապահովման սկզբունքների հիման վրա»,– ավելացրել է նա։

Երբ Էվանսը ԱՄՆ–ի դեսպանն էր Հայաստանում (2004-2006թթ.), այդ ժամանակահատվածում` 2005 թվականին, Կալիֆոռնիայի համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է, թեև ԱՄՆ–ն պաշտոնապես այդ փաստը չի ճանաչել։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը սկսվել է 2008 թվականի աշնանը։ 2009 թվականի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրել են համապատասխան արձանագրություններ, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարաններում։

Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ 2015 թվականի հունվարի 16–ին Սարգսյանը հետ է կանչել արձանագրությունները խորհրդարանից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։