481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման քննադատությունը կապված է Թուրքիայում նախատեսված ընտրությունների հետ. քաղաքագետ
21:54
28 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այն, որ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի ունեցած դիրքորոշումը, առաջին հերթին կապված է Թուրքիայում նախատեսված ընտրությունների հետ, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի մասնակիցներին ուղղված ողջույնի հեռագրում 1915թ.–ի ապրիլի 24–ը որակել է «տխուր ամսաթիվ, որը կապված է մարդկության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի ցեղասպանության հետ»։ Բացի այդ, ՌԴ նախագահն այցելել է Երևան` հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար։ Պետդուման ուրբաթ իր հայտարարության մեջ «խորը կարեկցանք է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով»։

Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե իրեն վշտացրել է այն փաստը, որ Ռուսաստանն այդ իրադարձությունները որակելիս կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառը։

«Էրդողանի վարքն առաջին հերթին կապված է հուլիսին Թուրքիայում կայանալիք ընտրությունների հետ։ Այդ կոշտությունն ուղղված է ներքին լսարանին։ Եվ հետո թուրքերը բավականին սխալ, հաճախ ոչ ռացիոնալ են արձագանքում Ցեղասպանության հետ կապված հարցերին։ Նրանք վախենում են «ցեղասպանություն» բառի ցանկացած հիշատակումից, նրանց համար դա այնպիսի խնդիր է, որը հաճախ հանգեցնում է հիստերիկ դրսևորումների», – ասել է Իսկանդարյանը։

Նա նշել է, որ Ավստրիայից և Վատիկանից դեսպանները հետ կանչվեցին, իսկ Ռուսաստանից` ոչ։

«Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանի համար տեղ կա նրա ծրագրերում, համագործակցության, աշխատանքի ուղղվածության մեջ, և այդ տեղը բավականին զգալի է», – ասել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով` Թուրքիան շարունակու է մեծ նշանակություն ունենալ Ռուսաստանի համար, և այդ նշանակությունը շարունակելու է ավելանալ։

«Էրդողանը կգոռա և կհանգստանա, ոչ մի տեղ չի փախչի։ Բոլորը դա հասկանում են։ Առաջին անգամը չէ, որ Էրդողանը նման «ակցիաներ է» կազմակերպում տարատեսակ խնդիրների կապակցությամբ։ Դրան արդեն բոլորը սովորել են», – ընդգծել է Իսկանդարյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։