483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. «Այսօր փորձում են հավասարության նշան դնել ստալինյան ԽՍՀՄ–ի և հիտլերյան Գերմանիայի միջև»
21:10
28 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը վստահ է, որ այսօր պատմության խմբագրման միջոցով փորձ է արվում հավասարության նշան դնել ստալինյան ԽՍՀՄ–ի և հիտլերյան Գերմանիայի միջև։

«Պատերազմից անմիջապես հետո ոչ ոք կասկածի տակ չէր դնում ԽՍՀՄ–ի դերակատարությունն ու նշանակությունը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի հարցում, սակայն ավելի ուշ նման միտումներ ի հայտ եկան», – ասել է Մարկարովը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում` մեկնաբանելով «Sputnik.Կարծիք» միջազգային հարցման արդյունքները, որն անցկացրել է Sputnik մուլդիմեդիոն լրատվական գործակալությունը` ICM Reseacrh բրիտանական հետազոտական ընկերության հետ համատեղ։

Ըստ հետազոտության` եվրոպական երկրների բնակիչների 19–24 տոկոսը չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ով է առանցքային դեր խաղացել Եվրոպայի ազատագրման գործում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։

Փորձագետի խոսքով` վերջին շրջանում դա պայմանավորված է նաև ուկրաինական գործոնով, Երկրորդ աշխարհամարտի նոր պատմությունը վերանայելու կամ գրելու փորձ է արվում`որոշ դաշնակիցների դերակատարությունը ավելացնելու և մյուսների նշանակությունը նվազեցնելու միջոցով։

Քաղաքագետի խոսքով` նոր տեխնոլոգիաների միջոցով կարճ ժամանակում հնարավոր է երիտասարդ սերնդի համար ստեղծել նոր հերոսներ, նոր արժեքներ, սակայն պատմությունը փոխելու փորձերը վտանգավոր են։

«Մենք սովորում ենք անցյալի հիման վրա և այս փորձի վրա ձևավորում ապագայի տեսլականը», – ասել է Մարկարովը։

Sputnik մուլտիմեդիոն լրատվական գործակալության և ICM Reseacrh բրիտանական հետազոտական ընկերության անցկացրած հարցման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է առանցքային դեր խաղացել Եվրոպայի ազատագրման գործում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, հարցվողները հնարավորություն ունեին ընտրելու հետևյալ պատասխանները` Խորհրդային բանակը, ԱՄՆ–ի բանակը, Մեծ Բրիտանիայի բանակը, այլ զինված ուժեր։

Հետազոտության արդյունքներով` հարցված եվրոպացիների միայն 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Եվրոպայի ազատագրման գործում առանցքային դեր է խաղացել Խորհրդային բանակը։ Գերմանիայում, մյուս երկրների համեմատ, նման քաղաքացիների թիվն ամենաշատն է` 17 տոկոս։ Ամենացածր թիվը գրանցվել է Ֆրանսիայում` ընդամենը 8 տոկոս։

Մեծ Բրիտանիայի բնակիչների 46 տոկոսը վստահ է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Եվրոպայի ազատագրման գործում առանցքային դեր է խաղացել Մեծ Բրիտանիայի բանակը։

Ֆրանսիացիների 61 տոկոսը և գերմանացիների 52 տոկոսը կարծում են, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Եվրոպայի ազատագրման գործում առանցքային դեր է խաղացել ամերիկյան բանակը։

Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը մարտի 20–ից ապրիլի 9–ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Հարցմանը մասնակցել է 3000 մարդ (1000–ական մարդ յուրաքանչյուր երկրում)։ Հարցումը ներկայացվում է` ըստ հարցվածների սեռի, տարիքի, աշխարհագրության։

Տվյալների վստահության միջակայքը յուրաքանչյուր երկրում 3,1 տոկոս է` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում։

«Sputnik. Կարծիք» հանրային կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2014թ.–ի հուլիսին։ Sputnik–ի գործընկերն է ICM Research բրիտանական հետազոտական ընկերությունը։ «Sputnik. Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով անցկացվում են հարցումներ, որոնք վերաբերում են Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում առավել կարևոր սոցիալական և քաղաքական հարցերին։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոններով, որոնք գործում են տասնյակ երկրներում։ Sputnik–ը ներառում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելված և սոցցանցերի էջեր։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։