484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քրեական պատասխանատվությունից խուսափողների ազատման օրենքի գործողության ժամկետը կերկարացվի
15:36
28 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրացումները, որոնցով առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել որոշ կատեգորիայի  խուսափողների։

 Ինչպես հայտնեց հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լրացումներով նախատեսվում է դադարեցնել բանակում ծառայելուց խուսափած և մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31–ը 27 տարին բոլորած քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում։

«Եթե քրեական պատասխանատվությունից նախորդ լրացումներով ազատվում էին անձինք, ում 27 տարին լրացել էր մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31–ը, ապա լրացումներով առաջարկվում է այդ ժամկետները երկարացնել մեկ տարով»,– ասաց Հակոբյանը։

Սփյուռքի նախարարության տվյալներով, 2014 թվականի ընթացքում օրինական հնարավորությամբ որոշակի գումար վճարելու և ծառայությունից խուսափելու համար իր վրայից քրեական պատասխանատվությունը հանելու հնարավորությունից օգտվել է 954 մարդ, իսկ 2015 թվականի առաջին եռամսյակում` 61 մարդ։

Օրենքի գործողությունն արդեն երեք անգամ երկարացվել է, ինչը թույլ է տալիս ամեն տարի մինչև 27 տարեկան մոտ 900 երիտասարդների այդպիսով կատարել հայրենիքի նկատմամբ պարտքը, ինչի հաշվին հատուկ պետական հաշվի մուտքերը կազմել են 800 մլն դրամ։

Օրենքի գործողությանը չենթարկված ոչ բոլոր երիտասարդներն են «դիտավորությամբ խուսափածներ», քանի որ նրանցից շատերը երկրից բացակայում են տարբեր պատճառներով, այդ թվում` նրանք, ովքեր դեռ մանուկ ժամանակ ծնողների հետ լքել են հայրենիքը կամ երկար տարիներ գտնվել են արտասահմանում։

Օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, սկսած զորակոչին չներկայանալու պահից և մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով մինչև զինվորական պարտադիր ծառայությունից ազատվելը կամ տարկետում ստանալը տուգանք են վճարում յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար։

Տուգանքի առավելագույն չափը կազմում է 1.8 միլիոն դրամ (մոտ 3.76 հազար դոլար)։   --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: