486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կառավարությանը «մտածող» հասարակություն պետք չէ. փորձագետ
22:00
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կառավարությանը «մտածող» հասարակություն պետք չէ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«Հիմնականում, Ադրբեջանի բնակչության վերին բարակ շերտը մարգինալացված է, դրա պատճառով էլ այդ երկրի կառավարությանը մտածող հասարակություն պետք չէ»,– ավելացրել է Էլիբեգովան։

Ըստ նրա, դիտարկելով վիճակագրական տվյալները` կարելի է տեսնել, որ ադրբեջանական բնակչության միայն 11 տոկոսն են ընթերցող մարդիկ, մյուս 19-20 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, ադրբեջանական դպրոցների աշակերտների մոտ 70 տոկոսը չեն կարողանում ավարտական քննություններ հանձնել և բուհեր ընդունվել։

«Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությանը պետք չէ մտածող, չկառավարվող հասարակություն, որն ընդունակ է բողոքել։ Այսպես, օրինակ, այսօրվա դրությամբ Ադրբեջանում կան մոտ 150 քաղբանտարկյալներ, որոնց շրջանում կան հայտնի իրավապաշտպաններ։ Այդ բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ ընկնում են համաներման տակ, բայց, ազատելով երկու մարդու, նրանց փոխարեն նստեցնում են տասին»,– ավելացրեց Էլիբեգովան։

Նա ընդգծել է նաև, որ մինչ այն պահը, երբ կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը բանտում հայտնվեց, նա ասում էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության օրը նույնն է, որ հրեաներն Օսվենցիմում հանուկա նշեն։

«Իմ դասախոսություններից մեկի ժամանակ ուսանողների հետ քննարկում էինք կանանց իրավունքների պաշտպանության, բռնության, խտրականության հարցեր և այլն։ Ադրբեջանի դեպքում իմ ուսանողները չէին կարող նույնիսկ պատկերացնել, որ ադրբեջանցի հասակակիցների հիմնական խնդիրը շատ երիտասարդ տարիքում բռնի ամուսնությունն է։ Տարեկան մոտ 5-6 հազար աղջիկներ 11-16 տարեկան հասակում պարտադրաբար ամուսնանում են»,– նշել է նա։ Փորձագետի կարծիքով, մեկ այլ խնդիր էլ այն է, որ այդ աղջիկներին հաճախ ամուսնացնում են զարմիկների հետ, ինչը հայկական հասարակության համար միանգամայն անհասկանալի է և անընդունելի։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։