478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության գործունեությունն ուղղվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Զոհրաբյան
21:33
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամների գործունեությունն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և այն ժխտելու դեմ պայքարին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Ստրասբուրգում էր ապրիլի 19-25–ը, որտեղ մասնակցում էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։ Նիստի շրջանակում ԵԽԽՎ–ն ապրիլի 23–ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն ընդունեց։ Ֆրանսիացի պատվիրակի, ԵԽԽՎ փոխմախագահ Ռենե Ռուկեի ներկայացրած փաստաթղթին կողմ քվեարկեց 171 պատգամավոր։

«Վերջին օրերին միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված էր Հայաստանին։ Մի ամբողջ շաբաթ հեղինակավոր միջազգային ԶԼՄ–ները իրենց լրատվական թողարկումների մեծ մասը նվիրում էին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին»,– նշեց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց նաև, որ աշխարհն այդ ընթացքում ապրում էր ցեղասպանության խնդրով, որը դարձավ միջազգային օրակարգի թիվ մեկ հարց, անկախ նրանից, թե որքան պետություն է ճանաչել ցեղասպանությունը։

«Նույնիսկ այն պետությունները, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որևէ կասկած չունեն, որ 1915 թվականի իրադարձությունները հենց ցեղասպանություն են։ Պարզապես այդ պետությունների տնտեսական և քաղաքական կապերը Թուրքիայի հետ թույլ չեն տալիս նրանց պատմական արդարությունը սեփական շահից բարձր դասել»,– նշեց Զոհրաբյանը։

Ըստ նրա, այժմ Թուրքիայում անհրաժեշտ է կոնկրետացնել սեփական հետագա քայլերը։ Պետք է նոր օրակարգ ստեղծել, նոր գործիքներ։ «Պետք է նորովի վերաբերվել խնդրին` ունենալով դրա լուծման ճանապարհային քարտեզ, հետագա գործողությունները ծրագրելու համար»,– նշեց Զոհրաբյանը։

Նա ավելացրեց, որ այդ հարցով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալներ, ովքեր կկարողանան ճիշտ հաշվարկել, թե Հայաստանի օրակարգում որ պահին է պետք ընդգրկել այս կամ այն պահանջի հետ կապված հարցերը։

Զոհրաբյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը վերջին ժամանակներում միջազգային հարթակներում շեշտադրում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլ նաև դրա ժխտման անընդունելի լինելը։ «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում նման հանցագործությունների կրկնության համար»,– նշեց Զոհրաբյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: