487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը
19:49
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ–ին Հայոց ցեղասպանության մասին արտահայտությունների համար, ինչպես նաև բարձրացրել է Ուկրաինայի արևելքում իրադարձությունների մասին հարցը։

Թուրքիայի ԱԳՆ–ն ավելի վաղ արդեն հայտարարություն էր հրապարակել, որում քննադատել էր ռուս քաղաքական գործիչների խոսքերը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին։

«Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի մասնակիցներին հղած ողջույնի հեռագրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի ապրիլի 24–ն անվանել է «ողբերգական օր, որի հետ կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը` հայ ժողովրդի ցեղասպանությունը»։ Բացի այդ, ռուս առաջնորդն այցելել է Երևան` հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար։ Պետդուման ուրբաթ իր հայտարարությունում «խորը վշտակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական իրադարձություններից տուժած մյուս երկրներին»։

«Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ օգտագործում է «ցեղասպանություն» բառը։ Վշտացած եմ Պուտինի այդ քայլից։ Եթե Ռուսաստանն այդպես է անում, ապա եկեք հիշենք պատմությունը։ Ահա մեր առջև են Ուկրաինան, Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, թող նրանք պատասխանեն։ Թուրքիան ոչ մի դեպքում Ցեղասպանություն չի իրականացրել»,– ասել է Էրդողանը լրագրողներին Անկարայում Քուվեյթ մեկնելուց առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա կրկնել է Թուրքիայի կառավարության առաջարկը` համատեղ թուրք–հայկական հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ երրորդ երկրների պատմաբանների մասնակցությամբ 1915 թվականի իրադարձությունների արխիվային փաստաթղթերի հետազոտությունների համար դրանք գնահատելու համար, կրկին պատրաստակամություն է հայտնել բոլոր արխիվները բացելու համար և նույն քայլի կոչ է արել նաև Հայաստանին։

Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել է, որ Պուտինի այցը Հայաստան Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին չի կարող ազդել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, մասնավորապես, «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցում։ Պեսկովի խոսքով, ՌԴ–ն ու Թուրքիան կապված են սերտ գործընկերային հարաբերություններով, որոնք տնտեսական արդյունավետ գործակցության ամուր հիմք ունեն։

 Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան շարունակում է հերքել իրեն ուղղված մեղադրանքները, պնդելով, որ 1915 թվականի ողբերգության զոհ են դարձել և հայերը, և թուրքերը։ Անկարայի սուր արձագանքն Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Թուրքիայի և Հայաստանի բարդ հարաբերությունների գլխավոր պատճառներից մեկն է։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։